Պատրաստ ենք պատերազմին. Սիրիայի նախագահն արձագանքել է Դամասկոսի վրա Իսրայելի հարվածներին
Սիրիական իշխանությունները թույլ չեն տա, որ դրուզ փոքրամասնությունը ներքաշվի արտաքին ուժի գործերի մեջ, և սիրիացի ժողովուրդը չի վախենում պատերազմից: Այս մասին հայտարարել է Սիրիայի ժամանակավոր նախագահ Ահմեդ ալ-Շարաան, հաղորդում է Reuters-ը:
Նա դրուզ քաղաքացիների և նրանց իրավունքների պաշտպանությունը համարել է Սիրիայի առաջնահերթություն:
Չորեքշաբթի Դամասկոսի վրա Իսրայելի կողմից հզոր ավիահարվածներից հետո իր առաջին հեռուստատեսային ելույթում ալ-Շարաան դիմել է դրուզ փոքրամասնությանը:
«Մենք չենք վախենում պատերազմից, բայց մենք սիրիացի ժողովրդի շահերը դասել ենք ոչնչացումից վեր: Ձեր (դրուզների) իրավունքների պաշտպանությունը մեր առաջնահերթությունն է, և մենք մերժում ենք ձեզ արտաքին ուժի ձեռքը ներքաշելու ցանկացած փորձ», - ասել է նա:
Սիրիայի առաջնորդը նաև հավելել է, որ Սիրիան «նրանցից չէ, որոնք վախենում են պատերազմից»:
«Սիրիացի ժողովուրդը չի վախենում պատերազմից և պատրաստ է պայքարել, եթե իր արժանապատվությունը վտանգված լինի», - ընդգծել է ժամանակավոր նախագահը:
Դրուզները մոտ մեկ միլիոն արաբ կրոնական փոքրամասնություն են, որոնք ապրում են Իսրայելում, Սիրիայում և Լիբանանում։
Մասնավորապես, Սիրիայի հարավում գտնվող Աս-Սուվեյդա նահանգում, ավելի քան մեկ տասնամյակ տևած քաղաքացիական պատերազմի ընթացքում, դրուզները բազմիցս հայտնվել են Բաշար ալ-Ասադի ռեժիմի կառավարական ուժերի և արմատական զինյալների միջև խաչաձև կրակի տակ։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
25/22 Երկուսով են քվեախցիկում
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան