Իսլանդիայում հրաբխի ժայթքումը ստիպել է տարհանել զբոսաշրջիկներին և տեղացիներին
Իսլանդիայի Ռեյկյանես թերակղզում կրկին հրաբուխ է ժայթքել այսօր վաղ առավոտյան՝ տեղական ժամանակով մոտավորապես ժամը 4-ին: Հրաբխի խառնարանից դուրս է թափվում տաք լավա, և ծխի ամպեր են բարձրանում երկինք: Սա իններորդ ժայթքումն է այս տարածքում 2023 թվականի վերջից ի վեր, գրում է Bild-ը:
Վտանգի պատճառով տարհանվել են Գրինդավիկի ափամերձ քաղաքի բնակիչները, ինչպես նաև զբոսաշրջիկներ՝ հայտնի «Կապույտ ծովածոց» ջերմային հանգստավայրից։ Գրինդավիկի մոտ 4000 բնակիչների մեծ մասն արդեն լքել էր իրենց տները նախորդ ժայթքումներից հետո, իսկ պետությունը աստիճանաբար գնում է նրանց սեփականությունը։
Իսլանդիայի օդերևութաբանական ծառայության տվյալներով՝ տարածքում վերջին ակտիվությունը գրանցվել է այս տարվա ապրիլին։ Մինչև 2021 թվականը Ռեյկյանեշում ժայթքում չէր եղել գրեթե 800 տարի, սակայն այժմ այնտեղ սկսվել է հրաբխային ակտիվության նոր փուլ։
Մինչ այժմ իրավիճակը չի ազդել միջազգային չվերթների վրա: Իշխանությունները շեշտում են, որ 2010 թվականի իրադարձությունների կրկնություն, երբ Էյաֆյատլայոկյուդլ հրաբխի ժայթքումը կաթվածահար արեց օդային երթևեկությունը ամբողջ Եվրոպայում, չի սպասվում:




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
25/22 Երկուսով են քվեախցիկում
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան