Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ներկայացվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության վերականգնման նոր հայեցակարգը․ Հրայր Կամենդատյան Բախվել են «BMW»-ն ու «Toyota»-ն. 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է Արմավիրի մարզում Երևան-Արմավիր ճանապարհին տեղի է ունեցել ավտովթար Ռուսաստան-Ուկրաինա հակամարտության նոր փուլ՝ փոխադարձ հարվածներ և զոհեր Եվրոպայում ռեկորդային շոգի ալիքի հետևանքով ավելի քան 10 հազար լրացուցիչ մահվան դեպքեր են արձանագրվել Հայտարարվել է 1 տարեկան երեխայի մահը «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում Անկարայի ռազմատեխնիկական փակուղին. Արտակ Զաքարյան «Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ն իրավապահները փակել են. աշխատակիցների ակցիան` ուղիղ Վիեննական երեկո Կապանում դիմակահանդես և վալս Այդ, ո՞ր հայ գործարարն է Հայաստանում տնային կալանքի տակ, ումից բողոքում է թե՛ Ալիևը, թե՛ Փաշինյանը. Կարապետյան Բախվել են 2 «Mercedes»-ն ու «Mitsubishi»-ն. կան վիրավnրներ Արաբկիրում վիճաբանnւթյան ժամանակ հնչել են կրակnցներ․ դեպքի վայրում հայտնաբերվել են կրակված պարկnւճներ, գնդակ, վնաuված ավտոմեքենաներ
ԶՊՄԿ-ի մշտական այցելուների թվում են ՀՊՏՀ-ի ուսանողներն ու դասախոսները Դոնալդ Թրամփի հանձնարարությամբ հուլիսի 14-ին կվերսկսվի Իրանի ծովային շրջափակումըSpaceX-ը կառուցելու է արևային վահանակների հսկայական գործարան՝ տարեկան հզորությունը 10 ԳՎտ Ձախողված կառավարության ղեկավարն ու՞նի արդյոք սպասվող նոր տուրբուլենտությանը դիմակայելու մասին նվազագույն պատկերացում. Արտակ ԶաքարյանՌուսաստանի հետ առևտրաշրջանառության անկումը՝ նոր մարտահրավեր Հայաստանի տնտեսության համար. «Փաստ» «Բոլորը կրակն են ընկել. նա թշնամիներ ու պրոբլեմներ ստեղծելու վարպետ է». «Փաստ» Ճահիճում ոչ մեկի համար լավ չի լինում. «Փաստ» Պետական համակարգում մարդկանց նյարդերն այլևս չեն դիմանում. «Փաստ» Ինչպես գործազրկել հազարավոր մարդկանց ու... գնալ արձակուրդը վայելելու. «Փաստ» Անձնական վրեժխնդրության դրսևորումներն ու դրանց սպասարկման «համակարգերը». «Փաստ» Ներկայացվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության վերականգնման նոր հայեցակարգը․ Հրայր ԿամենդատյանՆերկայիս հայ-ռուսական հարաբերությունների ճգնաժամը քաղաքական խնդիր չէ. Մհեր ԱվետիսյանԱվետիք Չալաբյանի գործը փորձություն կլինի ոչ միայն Հայաստանի, այլև ԵՄ-ի համար․ եվրապատգամավոր Հաճախորդների շնորհակալության օր Վանաձորում․ IDBankԱլիևն նշել է Հայաստանի «ռևանշիստական ուժերի» վերջնական լուծման անհրաժեշտությունը և դիմել ՔՊ-ինԱշխատանքից ազատվել է Նիկոլ Փաշինյանի հետ վիճած բժշկուհինՓոքր բնակավայրերում դպրոցների փակման ծրագիրը բերելու է երեխաների կրթության որակի անկման. Ատոմ ՄխիթարյանՔաղաքացին քննադատում է Փաշինյանին՝ երեխաների արյան համար74.5% անկում. Հայկական գյուղմթերքի արտահանման ճգնաժամի համակարգային պատճառները․ Տիգրան ԴումիկյանԲախվել են «BMW»-ն ու «Toyota»-ն. 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է
Մամուլի տեսություն

Արևմտյան «փիառի» փուչիկը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Չնայած որ Եվրոպան միջազգային ասպարեզում իրեն դիրքավորում է որպես մարդու իրավունքների պաշտպանության ռահվիրա, այնուամենայնիվ, ռեալ իրականության պարագայում այնպիսի դեպքերի ենք առնչվում, որ եվրոպական համայնքը ոչ միայն լռություն է պահպանում մարդու իրավունքների աղաղակող խախտումների պարագայում, այլև իր անգործությամբ խրախուսում է դրանք։

Այդպիսի իրավիճակ ունեցանք, երբ Ադրբեջանը մի քանի էտապով ագրեսիվ հարձակումներ սկսեց Արցախի նկատմամբ՝ հասնելով ընդհուպ մինչև հայաթափման։ Ավելին՝ Ադրբեջանի կողմից կատարված պատերազմական հանցագործություններն ուղղակի աչքի զարնող են, քանի որ դրանք կոնկրետ փաստերով առկա են։ Ադրբեջանական կողմը շահագրգռվածություն է ցուցաբերում, որ հայկական կողմը հետ վերցնի միջազգային դատական ատյաններում իր ներկայացրած հայցերը, որպեսզի հանցագործությունների մասին աղաղակող փաստերը ջրի երես դուրս չգան։

Նույնիսկ այս պարագայում եվրոպական երկրներն ու կառույցները մի քանի դեկլարատիվ հայտարարություններից բացի ոչինչ չարեցին։ Եվրոպացիների լուռ հայացքի ներքո Արցախից մի ամբողջ ժողովուրդ էթնիկ զտման ենթարկվեց։ Ադրբեջանը նույնիսկ հանդգնեց ներխուժել ՀՀ ինքնիշխան տարածք, Եվրոպայից նորից ոչինչ չձեռնարկեցին Հայաստանին աջակցելու ուղղությամբ։ Ու այդպես՝ մինչև հիմա եվրոպական համայանքը՝ ի դեմս ԵՄ-ի, ամբողջությամբ աչք է փակում Ադրբեջան պետության կողմից հանցագործությունների իրագործման, ժողովրդավարության և մարդու իրավունքների կոնցեպտների ոտնահարման վրա։

Ու այս պարագայում մի փոքր զավեշտալի է թվում, որ Փաշինյանի՝ Բրյուսել այցելության կոնտեքստում Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարում է, թե իրենք աջակցում են Հայաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը։ Հենց այստեղ է, որ ծագում է հետևյալ հարցը. բա որ Ադրբեջանից ու Թուրքիայից հայտարարում են, թե, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցք» պիտի բացվի, որը լինելու է արտատարածքային սկզբունքով, այսինքն՝ խախտվելու է Հայաստանի տարածքային ամբողջականությունը, ինչո՞ւ ԵՄ-ից երբևէ մի կես բերան չեն հայտարարում, թե նման արտատարածքային միջանցքն իրենց համար անընդունելի է։

Միգուցե «գաղտնիքը» այլ տեղում է՝ ԵՄում ՀՀ ինքնիշխանություն կամ տարածքային ամբողջականություն ասելով՝ միայն հասկանում են Ռուսաստանի ազդեցության թուլացո՞ւմ։ Բայց Հայաստանում Ռուսաստանի դիրքերի թուլացումը դեռևս չի նշանակում, որ մեր երկիրը դրանից շատ ավելի ինքնիշխան է դառնում։

Հաջորդը. եթե Եվրամիությունում այդքան շահագրգռված են, որ Հայաստանն իր հարաբերությունները դիվերսիֆիկացնի, ավելի ստույգ՝ կտրվի Ռուսաստանից, ինչո՞ւ եվրոպական համայնքը պայմաններ չի ստեղծում, որ հայկական արտադրանքն ու ապրանքներն արտահանվեն դեպի Եվրոպա։ Մի ժամանակ «Արտոնությունների ընդհանրացված և համալրված համակարգը» (GSP+), որը նախատեսում է մաքսային արտոնություններ, գործում էր նաև Հայաստանի համար. այն ցածր և ցածր-միջին եկամտով երկրներին հնարավորություն է տալիս ավելի քան 6200 ապրանքատեսակ ԵՄ շուկա արտահանել զրոյական կամ նվազեցված մաքսատուրքերով: 2022 թվականից սկսած այս արտոնյալ ռեժիմն այլևս չի գործում։ Հայաստանի համար նոր արտոնյալ առևտրային ռեժիմ սահմանելու որևէ նախաձեռնություն չկա։ Ու այս ֆոնին պատահական չէ, որ ԵՄ անդամ երկրների հետ Հայաստանի առևտրաշրջանառությունը չնչին է՝ ի համեմատ առկա մեծ հնարավորությունների։

Իսկ այս պայմաններում մեծանում է Հայաստանի առևտրաշրջանառությունը Ռուսաստանի հետ՝ ավելի խորացնելով Հայաստանի կախվածությունը ռուսական շուկայից։

Մյուս կողմից էլ՝ ԵՄ-ում 2021 թվականից սկսած խոսում են Հայաստանին գումարներ տալու մասին։ Բայց ինչպես չորս տարի առաջ էին հայտարարում 270 մլն եվրո տրանադրելու և հատկացվելիք գումարները մինչև 2,5 մլրդ եվրոյի հասցնելու մասին, այնպես էլ հիմա են շարունակում հայտարարել։ Թերևս 4 տարի հետո ևս նույն գումարների մասին կհայտարարեն։ Եթե ԵՄ-ում իսկապես մտածում են Հայաստանում կյանքի որակի բարելավման և բարեփոխումների մասին, ապա գոնե այդ գումարի մի առյուծի բաժինը պիտի տված լինեին։ Չէ՞ որ Հայաստանը բազմաթիվ սուր խնդիրներ ունի, այդ թվում՝ արցախցիների սոցիալական աջակցության հետ կապված՝ հաշվի առնելով, որ այդ մարդիկ մեծ զրկանքներ են կրել և զրկվել են իրենց ունեցվածքից։

Չնայած, այստեղ շատ մեծ հարցական է՝ եթե իրոք որոշ գումարներ տրամադրեն, արդյոք դրանք կծառայեցվեն Հայաստանի դիմադրողականությա՞նը, թե՞ իշխող քաղաքական ուժի շահերին ու հակառուսական քարոզչություն իրականացնելու աստառի ներքո կփոշիացվեն։

Մյուս կողմից էլ՝ չեղավ մի դեպք, երբ ԵՄ-ն Հայաստանին լրջորեն աջակցի արտադրության կազմակերպման ու հայկական ապրանքների մրցունակության ապահովման համար։ Այնինչ, դրա կարիքը Հայաստանը շատ ունի։ Դրա փոխարեն մեծ աժիոտաժ է ստեղծվում վիզաների ազատականացման թեմայի շուրջ։ Իհարկե, վիզաների ազատականացումը ՀՀ քաղաքացիներին հնարավորություն կտա որոշակի ժամանակ ու ռեսուրսներ խնայել, բայց տնտեսական առումով Հայաստանի զարգացմանը ոչինչ չի տալու։ Էլ չենք խոսում այն մասին, որ դրանք զուտ խոսակցություններ են, և դրանց ուղղությամբ շոշափելի որևէ քայլ չի էլ արվել:

Մի խոսքով՝ տպավորություն է, որ միայն փիառի հետ գործ ունենք։ Առավել ևս, որ Հայաստանում որոշում է ընդունվել ԵՄ անդամակցության ուղղություն ընտրելու վերաբերյալ, իսկ ԵՄ-ից որևէ ձայն չկա՝ արդյոք իրենք պատրա՞ստ են ընդունել Հայաստանին իրենց կազմ։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում