Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ» Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ» Խաղաղության պայմանագրին պակասում է ընդամենը մի բան՝ երաշխիքներ. Նարեկ Կարապետյան Դուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներին Ապահով սահման՝ անվտանգ ապագա մեր երեխաների համար․ Ուժեղ Հայաստան Այս իշխանություններին այլևս ոչ մի երկիր լուրջ չի ընդունում. Մենուա Սողոմոնյան Իշխանությունը վախեցնում է մարդկանց, որ եթե իրենք չլինեն, աշխարհի վերջը կգա. Աննա Կոստանյան Տնտեսական աճի աղբյուրների հիմքը նեղանում է. հույսը՝ մի քանի ոլորտի վրա. «Փաստ» «Անվտանգության մասով որևէ մտահոգություն չի փարատվել». «Փաստ»
Թրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPPԱՆ՝ Վանաձորում շտապօգնության մեքենայի վթարի մասինԱնձնագրում հայրանուն չի նշվելու․ ի՞նչ տվյալներ կպարունակեն անձնագիրն ու նույնականացման քարտըԻրանը ԱՄՆ-ի հետ հանդիպման անհրաժեշտություն չի տեսնում. ԱրաղչիԲաստոնին կտեղափոխվի Բարսելոնա միայն մեկ պայմանով․ Mundo DeportivoՔՊ-ն ՀՀ կես միլիոն քաղաքացու զրկել է ընտրելու իրավունքից. Ավետիք ՉալաբյանԸնդդիմությունն ամեն գնով պետք է թույլ չտար TRIPP-ի նախագծի վավերացումը. Արեգ Սավգուլյան
Տնտեսություն

Ֆասթ Բանկի հովանավորությամբ իրականացվել է տվյալագիտության և կիբերանվտանգության ամառային դպրոց

Ֆասթ Բանկի հովանավորությամբ և Երևանի պետական համալսարանի Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի նախաձեռնությամբ կազմակերպվել է «Գաղտնագրություն, վիճակագրություն և մեքենայական ուսուցում» խորագրով ամառային դպրոց։ Ամառային դպրոցն իրականացվում է արդեն 7 տարի անընդմեջ. այս տարի այն անցկացվել է Ծաղկաձորում՝ հյուրընկալելով 8 երկրից ժամանած 57 բակալավրիատի և մագիստրատուրայի ուսանողների, ասպիրանտների ու երիտասարդ գիտնականների։

Դասընթացները վարել են 9 մասնագետներ, 7-ը՝ արտասահմանից, 2-ը՝ Հայաստանից։ Նրանց թվում են եղել թե՛ միջազգային հեղինակություն ունեցող գիտնականներ, թե՛ իրենց ոլորտում արդեն հաջողություններ գրանցած երիտասարդ մասնագետներ։

Ամառային դպրոցի կազմակերպիչներից Ջուլիետ Բոյաջյանն ընդգծել է ժամանակակից աշխարհում գիտական ներուժի զարգացմանն ուղղված հնարավորությունների ստեղծման կարևորությունը․ «Ամառային դպրոց կազմակերպելն իրականում այդքան էլ հեշտ չէ, քանի որ նաև մեծ պատասխանատվություն է ու մեզ նաև շատ անհրաժեշտ է լինում օգնություն: Այս դեպքում մեզ բավականաչափ օգնել են մեր հովանավորները, մասնավորապես պլատինե հովանավոր Ֆասթ Բանկը, որը շատ օգնել է կազմակերպելու հարցում նաև ուսանողների հետ շփումներում» , - ասել է նա։

«Գաղտնագրություն, վիճակագրություն և մեքենայական ուսուցում» խորագրով ամառային դպրոցի նպատակն է ստեղծել հարթակ, որտեղ մի կողմից ոլորտի մասնագետները կկիսվեն  արդիական գիտելիքներով, մյուս կողմից մասնակիցները հնարավորություն կունենան դասախոսություններ լսել առաջատար մասնագետներից, կապեր ձեռք բերել, գիտելիքներ փոխանակել և միմյանց հետ շփվել: 

Ֆասթ Բանկը նորարարական լուծումներին միտված բանկ է, որտեղ կարևորում են գիտական առաջընթացն ու ՏՏ մասնագետների համայնքի ձևավորումը։

Ֆասթ Բանկը 24/7 աշխատանքային գրաֆիկով ներկայացված է Երևանում և Հայաստանի բոլոր մարզերում։

Ֆասթ Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։