Իշխանությունը սաստկացնելու է բռնաճնշումներն արցախցիների դեմ
Գործող իշխանությունները՝ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, շարունակում են բռնաճնշումներ իրականացնել արցախցիների նկատմամբ։ Օրերս քաղաքացիական հագուստով անձինք մոտեցել են Արցախի պետնախարար Նժդեհ Իսկանդարյանի վարորդ ընկերներին, նստեցրել մեքենա և տարել անհայտ ուղղությամբ։ Ավելի ուշ Իսկանդարյանին տեղեկացրել են, որ վարորդները Պետեկամուտների կոմիտեում են, բայց նրանց թույլ չեն տալիս կապի դուրս գալ, ոչ էլ հիմքեր են ներկայացնում, թե ինչ պատճառներով են տեղափոխել։
Արցախի պետնախարարը տեղի ունեցածը պայմանավորում է վերջին հանրահավաքով և նշում, որ դրանից հետո նման դեպքերը հաճախակի են դարձել։ Իսկանդարյանը տակավին վերջերս է նշանակվել պետնախարարի պաշտոնում և զբաղվում է հիմնականում արցախցիների սոցիալական խնդիրներով։ Գործող իշխանություններն էլ Արցախի պետական ինստիտուտները ոչնչացնելու իրենց մտասևեռման մեջ ոչնչի առջև այլևս կանգ չեն առնում և այժմ էլ անցել են շարքային արցախցիներին, փորձում նրանց բռնաճնշումների միջոցով հեռու պահել բողոքի գործողություններին մասնակցելու հնարավորություններից, սպառնալիքներ են տեղում, մեքենաները տեղափոխում տուգանային հրապարակներ։
Առաջիկայում այս ճնշումները գնալով ավելի սրվելու են, քանի որ Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը մի շարք լուրջ բողոքի ակցիաներ է իրականացնելու Հայաստանի իշխանությունների դեմ, ու այժմ էլ Փաշինյանի իշխանությունը կարիք ունի իր թուրք և ադրբեջանցի գործընկերներին համոզելու, որ իրավիճակը Հայաստանում վերահսկվում է։
Անի Մնոյան




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Շնորհակալություն ենք հայտնում Գորիսի և Գավառի մեզ վստահության քվե տված բոլոր հայրենակիցներին, և խոստ...
Նախ՝ խաղաղության պայմանագիր, հետո՝ TRIPP․ դրա վաղաժամ իրականացումը բխում է Ալիևի շահերից. Իրինա Յոլյ...
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027