Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-ից Ֆիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ Կարապետյան «ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ» Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ» Խաղաղության պայմանագրին պակասում է ընդամենը մի բան՝ երաշխիքներ. Նարեկ Կարապետյան Դուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներին
Շնորհավորում եմ Ձեզ օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առթիվ. Սամվել ԿարապետյանՄեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-իցՖիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ ԿարապետյանԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPP
Քաղաքականություն

Վրաստանի իշխանությունները չեն ցանկանում իրենց պետականությունն ու ժողովրդի անվտանգությունը փոխել վիզայի հետ․ Մհեր Ավետիսյան

Մհեր Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
 
Եվրամիությունը շարունակում է սպառնալ մեր հարևան Վրաստանին, մասնավորապես՝ պնդելով, որ եթե Վրաստանի իշխանությունները թույլ չտան արևմտյան գրանտակերներին ազատ գործելու Վրաստանի տարածքում, այսինքն՝ թույլ չտան Վրաստանի տարածքում հեղափոխություն իրականացնել և իշխանությունը վերցնել, ինչպես նաև Վրաստանի իշխանություններին պարտադրում են թույլ տալ ԼԳԲՏ+ և սեռական այլանդակությունների պրոպագանդան Վրաստանում, ապա Վրաստանի քաղաքացիների համար վիզայի ազատականացումը կփոխվի, այսինքն՝ Վրաստանի քաղաքացիները առանց վիզայի չեն կարողանա գնալ Եվրոպա։
 
Կարճ ասած՝ Եվրամիությունը Վրաստանին ասում է. «Եթե դու չես թույլ տալիս, որ քո երկիրը օգտագործենք Ռուսաստանի դեմ՝ դարձնելով այն աշխարհաքաղաքական մանրադրամ հանուն Արևմուտքի շահերի, ապա քո քաղաքացիները կզրկվեն առանց վիզայի Եվրոպա գալու հնարավորությունից»։
Հիմա Վրաստանի իշխանությունները, քանի որ ունեն քաղաքական բարձր ինտելեկտ և հասկանում են, թե ինչ է կատարվում մեր տարածաշրջանում, չեն ցանկանում իրենց պետականությունն ու ժողովրդի անվտանգությունը փոխել վիզայի հետ։
 
Որն է Հայաստանի և Վրաստանի հիմնական տարբերությունը. տարբերությունը մեկ բանում է՝ մենք գնում ենք դեպի Եվրամիություն, դեպի Արևմուտք, իսկ Վրաստանը արդեն հետ է գալիս Արևմուտքից, Եվրամիությունից։ Ինչո՞ւ։ Որովհետև այն առաջարկը, այն ապագայի մասին տեսլականը, որը ներկայացվեց Վրաստանին Արևմուտքում, Վրաստանի քաղաքական էլիտան հասկացավ, որ դա դեպի Վրաստանի կործանում և վրաց ժողովրդի անվտանգության ռեալ սպառնալիքների ճանապարհ է, և բնականաբար, խելացի քաղաքական էլիտան պետք է հրաժարվեր այդ նշանավոր առաջարկից։ Վրաստանը հրաժարվեց և հետ է վերադառնում Եվրամիությունից, Հավաքական Արևմուտքից, իսկ Հայաստանը դեռևս գնում է դեպի Արևմուտք, դեպի Եվրամիություն։
 
Մեզ էլ են նույն բանը առաջարկելու Արևմուտքում, և հիմա էլ առաջարկում են՝ հանուն Հավաքական Արևմուտքի գեոպոլիտիկ շահերի, Հայաստանն ու հայ ժողովրդին դնել կործանման զոհասեղանին։ Եվ կարծում եմ՝ մենք, որպես ժողովուրդ, ոչ թե պետք է հասնենք Եվրոպա՝ հասկանալու համար այս պարզ ճշմարտությունը, այլ այդ ճանապարհին, երբ մենք շարունակում ենք քայլել դեպի Եվրոպա, մենք ունենալու ենք բազմաթիվ զրկանքներ, և արդյունքում՝ Հայաստանի պետականության վերացման ռիսկ, ինչպես նաև մեր ժողովրդին նոր ու աղետալի պատերազմի շեմին կանգնելու ռիսկ։
 
Այլապես, Վրաստանի օրինակը տեսնելով՝ մենք պետք է դադարեցնենք դեպի Արևմուտք մեր քայլերը, կանգնենք մեր միակ ռազմավարական դաշնակից և բարեկամ՝ ռուս ժողովրդի կողքին, դրանով իսկ լուծելով մեր երկրի անվտանգության և մեր ժողովրդի անվտանգության խնդիրները։
 
Մենք ոչ թե պետք է գնանք Արևմուտք, այլ պետք է թույլ չտանք, որ Արևմուտքը խառնվի մեր ռեգիոնի ներքին խնդիրներին։ Մենք պետք է մեր ներքին խնդիրները լուծենք ռեգիոնալ խաղացողներով՝ Ռուսաստանի գլխավորությամբ։ Եվ դարձյալ ուզում եմ կրկնել. Հայաստանը ոչ թե պետք է խնդիր դնի ՀԱՊԿ-ից դուրս գալու, այլ Հայաստանը պետք է մնա ՀԱՊԿ-ում և ստեղծի քաղաքական պահանջ, որպեսզի Ադրբեջանը ևս դառնա ՀԱՊԿ-ի անդամ։
Մենք գոնե մեր հարևան Վրաստանի շուրջ տեղի ունեցող իրադարձություններից կարող ենք օրինակ վերցնել, դասեր քաղել և անպայման չէ, որ մենք ինքներս գնանք սխալ ճանապարհով, կրենք դրա արդյունքում զրկանքներ ու հալածանքներ, և միայն դրանից հետո հասկանանք, որ այն ճանապարհը, որ տանում է դեպի Արևմուտք, Հայաստանի անվտանգության, մեր ժողովրդի անվտանգության, մեր պետության անկախության ու սուվերենության համար ոչ միայն չլուծվող ճանապարհ է, այլև այդ արժեքներին սպառնացող։