Թեհրանը կողջունի Ռուսաստանի կողմից ԱՄՆ-ի հետ երկխոսության ցանկացած նախաձեռնություն․ Մոսկվայում Թեհրանի դեսպան
Թեհրանը ողջունելու է ԱՄՆ-ի հետ ցանկացած երկխոսության նախաձեռնություն (այդ թվում՝ Ռուսաստանի կողմից), որը կպահպանի Իրանի ուրանի հարստացման իրավունքը և կօգնի վերացնել պատժամիջոցները, այս մասին ՌԻԱ Նովոստիին ասել է Մոսվկայում Իրանի դեսպան Կազեմ Ջալալին։
«Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաքչին Մոսկվա այցի ժամանակ ասել է, որ եթե Ռուսաստանը քաղաքական նախաձեռնություններ ունի, կարող է դրանք ներկայացնել՝ հաշվի առնելով մեր կարմիր գծերը, և մենք կքննարկենք այդ նախաձեռնությունները։ Ուստի, եթե մեր բարեկամները ցանկանան ակտիվ դեր ունենալ՝ Իրանը դա ողջունելի կհամարի, հատկապես նման երկրի կողմից, ինչպիսին Ռուսաստանն է, որի նկատմամբ մենք վստահություն ունենք», — ասել է դեսպանը։
Ջալալին ընդգծել է, որ Իրանի համար առաջարկվող ցանկացած նախաձեռնության մեջ պետք է հաշվի առնվեն երկրի երկու կարևոր կարմիր գծերը՝ ուրանի հարստացման իրավունքն իր տարածքում և պատժամիջոցների վերացումը։ Եթե այս երկու պայմաններն ապահովվեն, Թեհրանը կողջունի այն նախաձեռնությունները, որոնք գալիս են Իրանի բարեկամ երկրների՝ Ռուսաստանի և Չինաստանի կողմից, նշել է դեսպանը։
Նա նաև հավելել է, որ Իսրայելը հարձակվել է Իրանի վրա Մասկատում։ Դա տեղի է ունեցել ԱՄՆ-ի հետ բանակցությունների նախօրեին, որոնք պետք է կայանային հունիսի 15-ին, սակայն դրանք չեղարկվել են։ ԱՄՆ-ը նույնպես միացել է իսլամական հանրապետության միջուկային օբյեկտների ուղղությամբ Իսրայելի հարվածներին։ Դեսպանի խոսքերով՝ այդ ամենն ամրապնդել է Վաշինգտոնի նկատմամբ Թեհրանի «անվստահության պատը» ։
«Դա մի քայլ էր, որը վնասել է Իրանի վստահությանը (ԱՄՆ-ի նկատմամբ – խմբ.)՝ ինչպես կառավարության, այնպես էլ ժողովրդի վստահությանը», - նշել է դեսպանը։
Այն հարցին, թե արդյոք Ռուսաստանը լծակներ ունի ԱՄՆ-ի վրա՝ միջուկային խնդրի շուրջ համաձայնության հասնելու համար, դեսպանը նշել է, որ այժմ Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի միջև լավ հարաբերություններ են ձևավորվել։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
25/22 Երկուսով են քվեախցիկում
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան