ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան հավանություն է տվել բարեփոխումների վերաբերյալ Ռուսաստանի առաջարկած բանաձևի նախագծին
ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեան կոնսենսուսով հավանություն է տվել «ՄԱԿ-80» բարեփոխումների նախաձեռնության շրջանակներում Ռուսաստանի Դաշնության առաջարկած բանաձևի նախագծին, հայտնում է TASS-ը։
Ընդունված փաստաթուղթն ուղղված է բազմապատկվող գլոբալ մարտահրավերների և բարդացող ֆինանսական իրավիճակի պայմաններում համաշխարհային կազմակերպության աշխատանքի արդյունավետության բարձրացմանը։ Բանաձևի հիմքում ընկած է ՄԱԿ-ի կանոնադրության հիման վրա գործունեության հավասարակշռված բնույթի պահպանման անհրաժեշտությունը։
Ռուսաստանը, ընդգծելով միջազգային համագործակցության զարգացման գործում ՄԱԿ-ի բացառիկ դերը, նախաձեռնել է այս նախագիծը՝ նպատակ ունենալով ապահովել բարեփոխման գործընթացի թափանցիկությունը։ Փաստաթղթում ամրագրված է անդամ պետությունների կենտրոնական դերը՝ համաշխարհային կազմակերպության աշխատանքի վերափոխման վերաբերյալ որոշումներ կայացնելու գործում։ Նշվում է, որ բարեփոխումները պետք է քննարկվեն միջկառավարական մարմինների շրջանակում, այլ ոչ թե գաղտնի ձևաչափով։
Բանաձևի ընդունումից առաջ Ռուսաստանը բաց բանակցային գործընթաց է կազմակերպել և հաշվի է առել բոլոր երկրների առաջարկները։




















Մեր զորակցությունն ու աջակցությունն ենք հայտնում Գագիկ Ծառուկյանին և նրա ընտանիքին․ Խաչիկ Ասրյան
Յունիբանկը մեկնարկել է նոր ակցիա «U-Teenager». գլխավոր մրցանակը՝ ամառային դասընթաց արտերկրի լավագույ...
Ոչ միայն քաղաքական է, այլև աշխարհաքաղաքական. «Փաստ»
Արցախի թեման մնացել է խոսքերի մակարդակում․ ինստիտուտներ չկան, պատասխանատուներ՝ նույնպես. Էդմոն Մարու...
Արցախցիների պահանջը՝ իրենց տներ վերադառնալու, ոչ մի կերպ առիթ չի կարող դառնալ պատերազմ հրահրելու. Ան...
Եկող տարի մենք ունենալու ենք գյուղմթերքի դեֆիցիտ. Հրայր Կամենդատյան
Ծանր վիճակ՝ վտանգավոր միտումներով. «Փաստ»
50% աղքատություն՝ արցախցիների շրջանում․ «բարեկեցություն» բառով իրականությունը չեք փոխի․ Արեգա Հովսեփ...
ԶՊՄԿ-ում աշխատելը՝ կայունության, զարգացման և նոր հնարավորությունների մասին
Նորածնին պոլիկլինիկայում կարելի է գրանցել առցանց․ ԱՆ-ն մանրամասներ է ներկայացրել