Ռուսաստանը հարվածներ է հասցրել Ուկրաինային՝ օգտագործելով ավելի քան 300 ԱԹՍ և 30 հրթիռ․ Զելենսկի
Հուլիսի 19-ի գիշերը Ռուսաստանը զանգվածային համակցված հարձակում է իրականացրել Ուկրաինայի տարածքի վրա։ Ըստ ՌԲԿ Ուկրաինայի փոխանցման՝ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին իր ուղերձում հայտարարել է, որ հակառակորդը կիրառել է ավելի քան 300 հարվածային անօդաչու թռչող սարք և ավելի քան 30 տարբեր տեսակի հրթիռ։
Հրթիռակոծությունների արդյունքում տուժել է առնվազն տասը մարզ, կան զոհեր և վիրավորներ։
Զելենսկու խոսքով՝ հարձակումը շարունակվել է ամբողջ գիշեր, իսկ օդային թիրախների ոչնչացումը դեռևս ընթացքի մեջ է․ անօդաչու սարքերի մի մասը դեռևս օդում է։
Նա նաև հայտնել է, որ հարձակումից հետո փրկարարական աշխատանքները շարունակվում են։
Ուկրաինայի նախագահը հայտնել է, որ տուժել են Դոնեցկի, Կիրովոգրադի, Դնեպրի, Սումիի, Խերսոնի, Վոլինի, Զապորոժիեի, Նիկոլաևի, Օդեսայի, Ժիտոմիրի մարզերը։
Սումիում վնասվել է կրիտիկական ենթակառուցվածք, ինչի հետևանքով հազարավոր ընտանիքներ մնացել են առանց էլեկտրականության։ Շոստկայում համակցված հարվածներ են գրանցվել։
Օդեսայում հրթիռը հարվածել է բնակելի շենքի՝ վիրավորել է վեց մարդ, այդ թվում՝ մեկ երեխա։ Մեկ մարդ զոհվել է։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
25/22 Երկուսով են քվեախցիկում
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան