Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-ից Ֆիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ Կարապետյան «ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ» Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ» Խաղաղության պայմանագրին պակասում է ընդամենը մի բան՝ երաշխիքներ. Նարեկ Կարապետյան Դուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներին
Շնորհավորում եմ Ձեզ օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առթիվ. Սամվել ԿարապետյանՄեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-իցՖիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ ԿարապետյանԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPP
Քաղաքականություն

ԱՄՆ հայտը կարող է Կովկասում սառը պատերազմ հրահրել

Հայաստանն ու Ադրբեջանը բավականին մոտ են խաղաղության համաձայնագրի ստորագրմանը, ամերիկացի սենատորների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Հայաստան ու Ադրբեջան. մենք այնտեղ հրաշք ենք գործել, և խաղաղության համաձայնագիրը բավականին մոտ է ստորագրման, եթե ոչ՝ արդեն արված», - ասել է Թրամփը։

ԱՄՆ նախագահն ու այլ պաշտոնյաներ գրեթե ամենօրյա ռեժիմով են սկսել խոսել հայ-ադրբեջանական կարգավորման վերաբերյալ, իսկ, հաշվի առնելով ճանապարհների ապաշրջափակման ամերիկյան առաջարկը, այս ակտիվությունն օբյեկտիվ է։ Միևնույն ժամանակ, անգամ առաջատար ամերիկյան պարբերականներ են փաստում, որ Հարավային Կովկասում ամերիկյան ակտիվությունը կարող է հակառակ էֆեկտն ունենալ։ «Կարո՞ղ է արդյոք հայկական հողի 43 կիլոմետրանոց շերտը դառնալ ԱՄՆ-ի խորամանկ քայլը Մոսկվայի և Թեհրանի դեմ»,- գրում է Forbes-ը և հավելում. «Այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը» մեկ դարով վարձակալելու ԱՄՆ-ի համարձակ առաջարկը խոստանում է տարեկան 50-100 միլիարդ դոլարի առևտրային հոսքեր, սակայն սպառնում է Կովկասում սառը պատերազմի նոր թեժ կետ բորբոքել»։

«Միացյալ Նահանգները հայտնվել է բարձր ռիսկային դիվանագիտական խաղի կենտրոնում, որը կարող է արմատապես փոխել էներգետիկ հոսքերը Եվրասիայում։ Հայաստանի, Սյունիքի մարզով ռազմավարական 43 կիլոմետրանոց միջանցքի իր հավակնոտ առաջարկի շնորհիվ, Վաշինգտոնը ձգտում է հաղթահարել բազմամյա փակուղիները, դիվերսիֆիկացնել Եվրոպա էներգակիրների մատակարարումները՝ դրանք հեռացնելով Ռուսաստանից, և հակազդել Մոսկվայի, Պեկինի և Թեհրանի աճող ազդեցությանը կենսականորեն կարևոր տարանցիկ տարածաշրջանում»,- նշում է պարբերականը, բայց հիշեցնում, որ տարածաշրջանը պատմականորեն գտնվել է Ռուսաստանի վերահսկողության տակ, բայց այժմ պատրաստ է ուժերի վերադասավորման այն բանից հետո, երբ 2023 թվականի սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի վճռորոշ հարձակման ժամանակ Մոսկվան չկարողացավ պաշտպանել իր դաշնակից Հայաստանին։

Համաշխարհային բանկի մոդելավորումը ենթադրում է, որ մինչև 2027 թվականը միջանցքը կարող է տարեկան առևտրի ծավալն ավելացնել 50-100 միլիարդ դոլարով։ Այս աճը պայմանավորված կլինի լոգիստիկայի զգալի բարելավմամբ. 2025 թվականի մայիսի Bloomberg-ի տվյալները ցույց են տալիս, որ այս երթուղին կարող է Եվրոպայի և Ասիայի միջև տարանցման ժամանակը կրճատել 12-15 օրով՝ գոյություն ունեցող երթուղիների համեմատ։ «Ներդրումների վերադարձը համոզիչ է թվում։ Կասպիական քաղաքականության կենտրոնը 5-10 տարվա ընթացքում ենթակառուցվածքների ծախսերը գնահատում է 3-5 միլիարդ դոլար, մինչդեռ Oxford Economics-ի մոդելները կանխատեսում են տարեկան 20-30 միլիարդ դոլարի խնայողություն լոգիստիկայի ոլորտում։

Հիմնական խնդիրը անհաշտ դիրքորոշումներն են. Ադրբեջանը պահանջում է անխափան միջանցք, մինչդեռ Հայաստանը կտրականապես հրաժարվում է զիջել ինքնիշխանությունը։ «Վարձակալության» մասին ԱՄՆ առաջարկը ստեղծագործական փորձ է՝ կորպորատիվ-իրավական շրջանակներն օգտագործելու այս փակուղուց դուրս գալու համար՝ Բաքվին առաջարկելով անվտանգության երաշխիքներ և միևնույն ժամանակ թույլ տալով Երևանին պահպանել անվանական ինքնիշխանությունը»,- նշել է Forbes-ի հոդվածագիրը։

Քննադատները նախազգուշացնում են երկարաժամկետ բացասական հետևանքների, հնարավոր ռիսկի մասին։ 2025 թվականի մարտի խաղաղության համաձայնագրի նախագծերը նշանավորեցին զգալի առաջընթաց՝ վերջնականապես ամրագրելով փոխադարձ տարածքային ճանաչման, սահմանների սահմանազատման և ուժի չկիրառման մասին դրույթները։ Սակայն դրանք փակուղի մտան տրանսպորտային երաշխիքների և անկլավների հասանելիության հարցերում. հենց սա է ԱՄՆ-ի առաջարկի նպատակը։

Մեկ այլ խոչընդոտ էլ Իրանն է, որը կբախվի իր տարանցիկ դերի 20-30%-ը կորցնելու հեռանկարին, ինչը կխաթարի կենսականորեն կարևոր առևտրային ուղիները, ներառյալ տարեկան Կենտրոնական Ասիա ուղևորվող 43 000 թուրքական բեռնատարները։

Ռուսաստանը կբախվի տասնամյակի ընթացքում 10-20 միլիարդ դոլարի եկամուտների պոտենցիալ կորստի և եվրոպական էներգետիկ շուկաներում իր ազդեցության 10-15%-ով նվազմանը։ Փոխարենը կաճի Թուրքիայի դերն ու նշանակությունը։

Էմիլիա Սարգսյան