Ucom-ի աջակցությամբ «Արմդրոն Համայնք»-ը կիրականացնի FPV դրոնների վերաբերյալ կրթական ծրագիր
Ucom-ի աջակցությամբ «Արմդրոն Համայնք»-ը հայտարարում է մեկամսյա անվճար կրթական ծրագրի անցկացման մասին։ Ծրագիրը նախատեսված է 12-15 տարեկան պատանիների համար։
Ծրագրի շրջանակում մասնակիցները կստանան թե՛ տեսական, թե՛ գործնական գիտելիքներ FPV դրոնների կառուցվածքի, կառավարման և կիրառման առանձնահատկությունների վերաբերյալ, ինչպես նաև կծանոթանան անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) հետ աշխատանքի հիմնական սկզբունքներին։
Դասընթացին կմասնակցեն 15 մասնակից։ Մասնակիցները կընտրվեն հիմնվելով նրանց մոտիվացիայի, հետաքրքրվածության և համայնքի նախորդ նախաձեռնություններին ցուցաբերած ակտիվ ներգրավվածության վրա։ Դասընթացի ավարտին մասնակիցները կհանձնեն տեսական և գործնական քննություն և կստանան հավաստագրեր: Լավագույն ուսանողները կձևավորեն հավաքական թիմ՝ ներկայացնելու Հայաստանը միջազգային հարթակներում։
«Ucom-ում մենք առանցքային տեղ ենք տալիս երիտասարդների շրջանում տեխնոլոգիական կրթության զարգացմանը։ Դրոնների կառավարումը ոչ միայն արդիական ոլորտ է, այլև գործնական հմտություն, որը կարող է ստեղծել իրական հեռանկարներ։ Մեր նպատակն է աջակցել երիտասարդներին ստանալ որակյալ կրթություն, որն էլ իր հերթին կնպաստի թե՛ սեփական հաջողությունների ձեռքբերմանը, և թե՛ թվային Հայաստանի զարգացմանը», – նշել է Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։
«Ամեն տարի մեր համայնքը գրանցում է նորանոր հաջողություններ։ Ընկերական և փոխօգնության միջավայրը տարեցտարի ընդլայնվում է։ Փոքր, բայց հստակ քայլերով մենք շարժվում ենք առաջ՝ հնարավորություն տալով պատանիներին և երիտասարդներին մասնագիտանալ այս ոլորտում, մրցել աշխարհի ուժեղագույն մարզիկների հետ և զարգացնել FPV դրոնների կրթական ու սպորտային միջավայրը Հայաստանում» - նշել է «Արմդրոն Համայնք» ՀԿ-ի հիմնադիր Հայկ Կարապետյանը։
Գրանցումը բաց է, և բոլոր ցանկացողները կարող են անցնել համապատասխան հղումով և լրացնել գրանցման հայտը։
Նշենք, որ մասնակիցների տեղերը սահմանափակ են։ Խմբերի կազմավորումից հետո կհրապարակվեն դասընթացի բոլոր մանրամասները՝ անցկացման ժամանակացույցը և վայրը։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Հանքարդյունաբերությունը և կենսաբազմազանության պահպանումը․ քննարկում COP17-ի շրջանակում
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել