Trina Solar ընկերությունը ներկայացնում է 841 Վտ հզորությամբ պերովսկիտ-սիլիցիումային տանդեմային արևային մոդուլի նախատիպը
Չինական Trina Solar ընկերությունը ներկայացրել է 841 Վտ հզորությամբ պերովսկիտ-սիլիցիումային տանդեմային արևային մոդուլի նախատիպը, գրում է prosolar.ru–ն։ Ընկերությունը Չինաստանի Շանհայում կայացած SNEC միջազգային ֆոտովոլտային և խելացի էներգիայի ցուցահանդեսում է ներկայացրել այդ նախատիպը։ Վահանակն ունի 27.1 % ընդհանուր մոդուլային արդյունավետություն և հիմնված է 210 մմ տանդեմային բջիջների վրա։ Trina-ն հայտարարել է, որ օգտագործել է ցածր ջերմաստիճանի միացման տեխնոլոգիա ավելի բարձր օպտիկական օգտագործման և ավելի ցածր դիմադրության կորուստների հասնելու համար։
Արտադրողի խոսքով նոր արտադրանքի ջերմաստիճանի գործակիցը 20 %-ով ցածր է հետերոնյուցիոն մոդուլների ջերմաստիճանի գործակցից։ Նախատիպի մասին լրացուցիչ տեխնիկական մանրամասներ չեն հրապարակվել։
Մարտին էլ Trina Solar-ը հայտարարել էր, որ իր նոր մշակված պերովսկիտ-պոլիսիլիցիումային տանդեմ մոդուլը TÜV SÜD-ի կողմից անցկացված փորձարկումներում հասել է 808 Վտ առավելագույն ելքային հզորության։ 210 մմ տրամագծով սիլիցիումային վաֆլից պատրաստված և 3.1 մ² մակերեսով մոդուլը աշխարհի առաջին արդյունաբերական ֆոտովոլտային մոդուլն էր, որը գերազանցել է 800 Վտ հզորությունը, ասել է արտադրողն առանց լրացուցիչ մանրամասներ տրամադրելու։
Ընկերությունն ապրիլին նաև հայտարարել էր, որ արդյունաբերական 210 մմ պերովսկիտ-սիլիցիումային խցում հասել է 31.1 % արդյունավետության։ Իսկ SNEC-ից մի քանի օր առաջ էլ հայտարարել, որ 1185 սմ² տանդեմ մոդուլում է հասել 30.6 % արդյունավետության։
Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։ Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը։
Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։
Զանգահարեք 8757, 010 440055
էլ. փոստ ֊ [email protected]




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
25/22 Երկուսով են քվեախցիկում
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան
ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել է
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...