Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-ից Ֆիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ Կարապետյան «ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ» Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ» Խաղաղության պայմանագրին պակասում է ընդամենը մի բան՝ երաշխիքներ. Նարեկ Կարապետյան Դուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներին
Շնորհավորում եմ Ձեզ օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առթիվ. Սամվել ԿարապետյանՄեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-իցՖիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ ԿարապետյանԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPP
Տեսանյութեր

Փաշինյանը գիտակցում է՝ այդպիսի արկածախնդրությունը կործանարար հետեւանքներ կարող է ունենալ իր քաղաքական կարիերայի համար. Չալաբյան

-Նիկոլ Փաշինյանն արդեն փոշմանել է, գիտակցում է, որ այդպիսի արկածախնդրությունը կործանարար հետեւանքներ կարող է ունենալ մեր երկրի ու իր քաղաքական կարիերայի համար եւ ուղղակի հետ կկանգնի այդ աղետալի արկածախնդրությունից: Մենք այստեղ ենք, որ ցույց տանք մեր նվիրումը մեր եկեղեցուն, նրա նվիրապետական կարգին, նրա 1700 տարիներով եկած ու մեզ հասած ինստիտուցիոնալ խորությանը, ինստիտուցիոնալ հիշողությանը եւ մեր ազգային ինքնության պահպանության հարցում նրա ունեցած առանցքային դերին,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաքվե» նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը:

Նա նաեւ նկատեց, որ ամենեւին չի ենթադրում, որ մեր եկեղեցին չունի խնդիրներ, բայց. «Մեր ամբողջ հասարակությունն ունի խնդիրներ, որ պետք է լուծվեն, բազմաթիվ խնդիրներ, որ կուտակվել են, բայց դա եկեղեցու գործն է: Դրսից ցանկացած միջամտություն, այն էլ բռնի միջամտություն ոչ միայն եկեղեցու, այլեւ մեր ամբողջ ազգի համար աղետալի հետեւանքներ կարող է ունենալ: Այստեղ ենք, որ այդպիսի միջամտություն թույլ չտանք: Որովհետեւ այդպիսի միջամտություն բարոյական հարթության մեջ բացարձակ սնանկ, սրբապիղծ է, իրավական հարթության մեջ ապօրինի է եւ ընդհանրապես պետք է տեղի չունենա»: Ավետիք Չալաբյանի խոսքով՝ մենք պետք վերադառնանք նրան, որ մեր ներազգային խնդիրները կարողանանք լուծել եթե ոչ համերաշխությամբ, ապա գոնե իրար լսելով, բանավիճելով ու ոչ երբեք բռնությամբ. «Բռնությունը, մեղմ ասած, թույլերի գործն է, որոնք չունեն բարոյական ուժ, փաստարկ ու դիմում են բռնության: Իսկ մենք այստեղ ենք, որ թույլ չտանք բռնություն»:

Իսկ ինչու է պարոն Չալաբյանը համոզված, որ Նիկոլ Փաշինյանը հետ է կանգնել վեհարանը վեհափառ հայրապետից «ազատելու» մտադրությունից. «Նիկոլ Փաշինյանը պաթոլոգիկ վախկոտ է, այն ամենն այս ընթացքում ինչ արել է, արել է միայն այն իրավիճակում, երբ իր հետևում զգացել է ժողովրդի ուժը, իսկ այսօր այդ ուժը իր հետեւում չէ: Բոլոր հարցումները ցույց են տալիս, որ քաղաքացիների 13-15 տոկոսն է իրեն պաշտպանում եւ այդ թիվը շարունակում է նվազել, որովհետեւ քայլ առ քայլ ձախողումներ է արձանագրում իր գործունեության բոլոր ոլորտներում, մասնավորապես՝ արտաքին քաղաքականությունում»: