«Եվրաքվեի» կողմնակիցների թիվը նվազել է. արևմտամետները խուճապի մեջ են
Ամերիկյան միջազգային հանրապետական ինստիտուտի վերջին հարցումները շոկի են մատնել ոչ միայն Նիկոլ Փաշինյանին ու իր թիմակիցներին, այլ նաև, այսպես կոչված, «Եվրաքվեին», արևմտամետ քաղաքական ուժերին, որոնք նախաձեռնել և խորհրդարան էին ներկայացրել Հայաստանի՝ Եվրամիության անդամակցության վերաբերյալ նախագիծը։ Հիշեցնենք, այդ նախագիծը խորհրդարանն ընդունեց երկու ընթերցմամբ, բայց դրանից հետո առանձնակի քայլեր չձեռնարկեց՝ թողնելով դեկլարատիվ բնույթի օրինագծի դերում։
Եվ եթե անցած տարի դեռևս հանրության մեջ բավականին մեծ խանդավառություն կար այս նախագծի վերաբերյալ, ապա այժմ հարցումները վկայում են, որ հասարակության զգալի մասն առանձնապես լուրջ չի համարում Եվրամիության անդամակցելու հեռանկարը։ Մասնավորապես, հարցին, որ եթե հանրաքվեն նշանակված լիներ գալիք կիրակի, ինչպես կքվեարկեին շարքային քաղաքացիները, հարցման մասնակիցների 49 տոկոսն է հայտարարել, որ կողմ կքվեարկեր, իսկ 15 տոկոսը նշել է, որ դեմ է լինելու։ Հարցվածների ևս 31 տոկոսը նշել է, որ քվեարկության ընդհանրապես չէր մասնակցի։
Անցած տարվա սեպտեմբերին անցկացված նույն հարցման համեմատ Եվրամիության անդամակցության կողմնակիցների թիվը Հայաստանում նվազել է մոտ 8 տոկոսով, և դա բավականին լուրջ մտահոգության տեղիք է տալիս։ Առանց այն էլ Արևմուտքը Հայաստանում իր քաղաքականությունը փորձում է կառուցել Ռուսաստանի դեմ ատելության սերմանմամբ, ինչպես նաև Եվրամիության նկատմամբ հանրային վստահության ավելացման միջոցով, բայց քանի որ այդ ուղղությամբ գործուն քայլեր, բնականաբար, չեն արվել, որևէ գումար Եվրամիությունից Հայաստան չի մտել, Բրյուսելը, Փարիզն ու Վաշինգտոնն էլ դեկլարատիվ բնույթի հայտարարություններից այն կողմ չեն անցել, որևէ շոշափելի օգնություն չցուցաբերելով իրենց հարավկովկասյան փոքր «դաշնակցին», արդյունքում Եվրամիության անդամակցության ջատագովների թիվը նվազել է։ Ինչը «Եվրաքվեին» անդամակցող քաղաքական ուժերի և քաղհասարակության ներկայացուցիչներին մտահոգել է։
Առաջիկայում վերջիններս պատրաստվում են մի քանի նոր բողոքի ակցիաներ և միջոցառումներ իրականացնել, որպեսզի հանրությունն իրենց մասին չմոռանա։ Օրինակ՝ օգոստոսի 23-ին բողոքի ակցիա են անելու Գյումրիի ռազմակայանի առջև՝ պահանջելով 102-րդ ռազմակայանը հեռացնել Հայաստանի տարածքից։ Մեր աղբյուրների փոխանցմամբ, այլ գործողություններ ևս նախատեսվում են խորհրդարանական առաջիկա ընտրություններին ընդառաջ, արևմտամետները ցանկանում են առանձին դաշինքով մասնակցել ընտրություններին, իսկ դրա համար հարկավոր է ոչ միայն իրենց մասին պարբերաբար հիշեցնել հանրությանը, այլ նաև նոր հեքիաթներ հրամցնել։
Մարիա Հարությունյան




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Շնորհակալություն ենք հայտնում Գորիսի և Գավառի մեզ վստահության քվե տված բոլոր հայրենակիցներին, և խոստ...
Նախ՝ խաղաղության պայմանագիր, հետո՝ TRIPP․ դրա վաղաժամ իրականացումը բխում է Ալիևի շահերից. Իրինա Յոլյ...
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027