Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ Կարապետյան «ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ» Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ» Խաղաղության պայմանագրին պակասում է ընդամենը մի բան՝ երաշխիքներ. Նարեկ Կարապետյան Դուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներին Ապահով սահման՝ անվտանգ ապագա մեր երեխաների համար․ Ուժեղ Հայաստան Այս իշխանություններին այլևս ոչ մի երկիր լուրջ չի ընդունում. Մենուա Սողոմոնյան
Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ ԿարապետյանԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPPԱՆ՝ Վանաձորում շտապօգնության մեքենայի վթարի մասինԱնձնագրում հայրանուն չի նշվելու․ ի՞նչ տվյալներ կպարունակեն անձնագիրն ու նույնականացման քարտըԻրանը ԱՄՆ-ի հետ հանդիպման անհրաժեշտություն չի տեսնում. Արաղչի
Մամուլի տեսություն

«Եթե կառավարությունը չկատարի արբիտրաժի որոշումը, առնվազն երեք հետևանք է լինելու Հայաստանի համար»

 

Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտի նշանակած հրատապ արբիտրաժը որոշում է կայացրել ՀԷՑ-ի մասով, և փաստացի արգելել է Հայաստանի Հանրապետությանը բռնագրավել կամ վաճառել ՀԷՑ-ի ակտիվները, փոխել ՀԷՑ-ի կառավարման մարմինների կազմը, հետ վերցնել ՀԷՑ-ի գործունեության լիցենզիաները, որևէ կերպ սահմանափակել ընկերության բնական բիզնես գործունեությունը։ Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը «Փաստի» հետ զրույցում ասում է, որ իր համար սպասելի էր այս որոշումը։

«Հայաստանի կառավարությունը ՀԷՑ-ի պետականացման գործընթացը սկսեց Սահմանադրության 60-րդ հոդվածի կոպիտ խախտումով, իսկ նման դեպքում ակնհայտ էր, որ գործը հասնելու է արբիտրաժային դատարան, ինչը և տեղի ունեցավ։ Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտը միջանկյալ որոշում է կայացրել, սա դեռևս գործի քննությանն առնչվող որոշումը չի։ Այն որոշել է, որ մինչև բուն գործի քննությանն անցնելը, պետք է պահպանվի այն վիճակը, որը գոյություն է ունեցել։

Այսինքն՝ կառավարությանն արգելել է նոր օրենքները գործի դնել և կառավարիչ նշանակել, կառավարությանն արգելել է նաև այս ընթացքում բռնագանձել ՀԷՑ-ի գույքը։ Ու սա շատ սկզբունքային, կարևոր որոշում է, Հայաստանի կառավարությունը պարտավորված է այն կատարել։ Դա ցանկություն չի, դա պարտավորություն է»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Սուրենյանցը։

Ընդգծում է՝ այս որոշման վերաբերյալ կառավարության պատասխանը շատ խոցելի է։ «Հղում են անում պետական անվտանգությանը, ազգային օրենսդրությանը։ Սա շատ թույլ փաստարկ է, որովհետև ուզում եմ հիշեցնել, որ մեկ այլ դեպքում Փաշինյանն ասում է՝ եթե հայ-ադրբեջանական «Խաղաղության պայմանագիրը» չհամապատասխանի Սահմանադրությանը, այն կփոխենք։ Հիմա ազգային օրենսդրությանն է հղում անում։ Ուզում եմ հիշեցնել, որ միջազգային պարտավորությունները, ինչպիսին է նաև արբիտրաժի որոշումը, գերակա են ազգային օրենսդրության հանդեպ։ Հետևաբար՝ այս դեպքում պարտավոր են կատարել արբիտրաժի որոշումը»,-նշում է մեր զրուցակիցը։ Քաղաքագետն ասում է՝ եթե կառավարությունը չկատարի այս որոշումը, առնվազն երեք հետևանք է լինելու Հայաստանի համար։

«Առաջին՝ հարյուրավոր միլիոն դոլարների հասնող տույժեր են լինելու։ Երկրորդ՝ հնարավոր է, որ սառեցվեն Հայաստանի Հանրապետության՝ արտերկրում գտնվող ակտիվները։ Երրորդ՝ սա հանգեցնելու է Հայաստանի ներդրումային վիճակի վատթարացմանը և Հայաստանի քաղաքական «իզգոյացմանը»։ Միակ տարբերակը, որով Փաշինյանը կարող է ստեղծված վիճակից դուրս գալ, բանակցային լուծումով՝ իր իսկ իշխանության արած սխալներն ուղղելն է։ Ժամանակ շահելը ոչինչ չի տալու Փաշինյանին։ Ժամանակ կարող է շահել, բայց դա երկրի քաղաքական իմիջի և ներդրումային գրավչության հաշվին է լինելու։

Միևնույնն է, արբիտրաժն իր որոշումից չի հրաժարվելու, որովհետև Նիկոլ Փաշինյանը պրոցեսը սկսել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 60-րդ հոդվածի խախտումով։ Սա այնքան ակնհայտ է։ Բացի այդ, գոյություն ունի Հայաստանի և Կիպրոսի միջև ներդրումների պաշտպանության պայմանագիր, որը միջպետական պայմանագիր և միջազգային պարտավորություն է։ Սա ևս խախտել են։ Սրան են հղում արել Սամվել Կարապետյանն ու նրա ընկերությունը կամ ընտանիքը, երբ դիմել են միջազգային արբիտրաժին»,-եզրափակում է Սուրեն Սուրենյանցը։

Լուսինե Առաքելյան