Տավուշի մարզպետարանը վաղուց դարձել է Իջևանի մարզպետարան․ Սարգսյան
Լրագրող Ոսկան Սարգսյանը գրում է․ «Ինչո՞ւ Տավուշի մարզպետարանում միայն իջևանցիներ են աշխատում
Տավուշի մարզպետի աշխատակազմն ունի 67 աշխատող, 9 հաստիք թափուր է։ Մարզպետարանի բոլոր աշխատողները Իջևան համայնքի բնակիչներ են, մարզպետարանում Տավուշի մարզի Բերդ, Դիլիջան, Նոյեմբերյան համայնքների բնակիչներ չկան։
Տավուշի մարզպետարանը վաղուց դարձել է Իջևանի մարզպետարան:
2018 թվականի ապրիլին Իջևան քաղաքում կայացած մեծ հանրահավաքում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ նոր Հայաստանում խնամի-ծանոթ-բարեկամով պաշտոնների չեն ստանալու, կապ չի ունենալու՝ մարդը իջևա՞նցի է․ ղարաբա՞ղցի, գյումրեցի է։ Սակայն նրա ասածի լրիվ հակառակը եղավ։
Նիկոլ Փաշինյանի դասընկեր, նրա հարսանիքի քավոր, Ն․ Փաշինյանի որոշմամբ 2021թ․ ապրիլի 8-ին Տավուշի մարզպետ նշանակված Հայկ Ղալումյանին հարցում եմ արել․ «Ե՞րբ է Տավուշի մարզպետի աշխատակազմն ունենալու Տավուշի մարզի, սակայն ոչ Իջևան համայնքի բնակիչ գոնե մեկ աշխատակից»։
Մարզպետարանից պատասխանել են․ «ՀՀ Տավուշի մարզպետի աշխատակազմում քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնները համալրվում են մրցույթի արդյունքով: Թափուր պաշտոնները համալրելու համար հայտարարությունները հրապարակվում են քաղաքացիական ծառայության տեղեկատվական հարթակում և դիմորդները դիմումները ներկայացնում են քաղաքացիական ծառայության տեղեկատվական հարթակով: Հայտարարության մեջ բնակության վայրի պահանջ ըստ գործող օրենսդրության ամրագրված չէ»։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Հանքարդյունաբերությունը և կենսաբազմազանության պահպանումը․ քննարկում COP17-ի շրջանակում
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել