Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ Կարապետյան «ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ» Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ» Խաղաղության պայմանագրին պակասում է ընդամենը մի բան՝ երաշխիքներ. Նարեկ Կարապետյան Դուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներին Ապահով սահման՝ անվտանգ ապագա մեր երեխաների համար․ Ուժեղ Հայաստան Այս իշխանություններին այլևս ոչ մի երկիր լուրջ չի ընդունում. Մենուա Սողոմոնյան
Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ ԿարապետյանԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPPԱՆ՝ Վանաձորում շտապօգնության մեքենայի վթարի մասինԱնձնագրում հայրանուն չի նշվելու․ ի՞նչ տվյալներ կպարունակեն անձնագիրն ու նույնականացման քարտըԻրանը ԱՄՆ-ի հետ հանդիպման անհրաժեշտություն չի տեսնում. Արաղչի
Միջազգային

Թաիլանդը փակում է սահմանը Կամբոջայի հետ․ իրավիճակը սահմանին լարված է

Թաիլանդը հայտնել է Կամբոջայի հետ բոլոր սահմանային անցակետերը փակելու մասին։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Reuters լրատվական գործակալությունը՝ նշելով, որ որոշումը հաջորդել է այն բանին, ինչ երկու երկրների միջև սկսվել են միջսահմանային բախումներ։Շաբաթներ շարունակվող սահմանային լարվածությունից հետո հուլիսի 24-ին թաիլանդական F-16 կործանիչը հարվածներ է հասցրել Կամբոջայում մի շարք թիրախների։

Թաիլանդական բանակի փոխխոսնակ Ռիչա Սուկսովանոնը լրագրողներին հայտնել է մյուս կողմում ռազմական թիրախ ոչնչացնելու մասին։

Կամբոջայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ կործանիչների ռումբերն ընկել են ճանապարհի վրա։ Գերատեսչությունից խստորեն դատապարտել են «Թաիլանդի Թագավորության անխոհեմ և դաժան ռազմական ագրեսիան Կամբոջայի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ»։

Associated Press-ը, մեջբերելով Թաիլանդի պաշտպանության նախարարի խոսնակ Սուրասանտ Կոնգսիրիի խոսքերը, հայտնում է կրակոցների հետևանքով 1 քաղաքացիական անձի զոհվելու, երեքի վիրավորվելու մասին։ Երկու երկրների միջև տարածքային վեճի առարկա հանդիսացող միջսահմանային գոտում ականի վրա թաիլանդացի զինվորի վիրավորվելուց հետո հուլիսի 23-ին Թաիլանդի իշխող կուսակցությունը հայտնել էր Կամբոջայում իր դեսպանին հետ կանչելու ու իր երկրից Կամբոջայի դեսպանին հեռացնելու մտադրության մասին։

Թաիլանդի արտաքին գործերի նախարարությունը պաշտոնական բողոք էր ներկայացրել Կամբոջային՝ նշելով, որ տարածքում հայտնաբերված ականները նոր են տեղադրվել և չեն հայտնաբերվել նախորդ պարեկությունների ժամանակ։

Երկու երկրների միջև սկսված փոխհրաձգութունից հետո Սուրին սահմանամերձ շրջանում թաի բնակիչները տեղափոխվել են ապաստարաններ։ Թաիլանդի և Կամբոջայի միջև ցամաքային 817 կմ սահմանի տարբեր հատվածներում չդեմարկացված հատվածների պատճառով տարբեր ժամանակաշրջաններում բախումներ են տեղի ունեցել, որոնց զոհ է գնացել առնվազն տաս մարդ։ Իսկ 2011 թվականին կողմերի միջև հրաձգությունները շարունակվել են մեկ շաբաթ