Օրական բեռնատարների տասնյակ վարորդներ խուսափում են Սյունիքում կշռման գործընթացից. կառավարությունը ելքը գտել է
Կառավարությունն իր այսօրվա՝ հուլիսի 24–ի որոշում կայացրեց, որը թույլ կտա Սիսիան համայնքում միջպետական ճանապարհի վրա տեսահսկման համակարգ ներդնել։
Հիմնավորման մեջ նշվում է. «ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի կողմից 2022–ից մշտական վերահսկողություն է իրականացվում Սիսիան hամայնքում Մ-2 միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհին տեղակայված ավտոմոբիլային սռնիների կշռման անշարժ հենակետում, սակայն պարզ է դարձել, որ օրական կտրվածքով տասնյակ վարորդներ խուսափում են կշռման գործընթացից, չեն ենթարկվում տեղադրված ճանապարհային նշանների պահանջներին։
Կշռման գործընթացից խուսափող վարորդների հետագա հայտնաբերումն և պատասխանատվության ենթարկելը սպառում է մեծածավալ մարդկային ռեսուրս և ժամանակ թե՛ Տեսչական մարմնից, և թե՛ ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից։
Խնդրի լուծման նպատակով, անհրաժեշտ է նորարական տեխնոլոգիաների՝ տեսահսկման համակարգի ներդրումը, ինչը թույլ կտա ֆիքսել կշռման հենակետը շրջանցող տրանսպորտային միջոցի համարանիշերը և կկրճատի կատարվող հետագա աշխատանքների ծավալը։
Տեսչական մարմնի բնականոն գործունեությունը պատշաճ կազմակերպելու համար անհրաժեշտություն է առաջանալու կատարել գնման գործընթացի արդյունքում տնտեսված միջոցներից վերաբաշխում նույն միջոցառման պայմանագրի ֆինանսավորմանը, որի արդյունքում կբացահայտվեն կշռման հենակետը շրջանցող տրանսպորտային միջոցի համարիշները, և կկրճատվի կատարվող հետագա աշխատանքների ծավալը։




















25/22 Երկուսով են քվեախցիկում
Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել է
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...