«Աբովյան» ՔԿՀ–ում անչափահասների և մինչև 21 տարեկանների համար կկառուցեն նոր սանհանգույցներ՝ անհատական ցնցուղներով
Կառավարությունն իր այսօրվա՝ հուլիսի 24–ի նիստում որոշում կայացրեց, որով ԱՆ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում գոյություն ունեցող կանանց տեղամասը վերափոխվի անչափահասների և մինչև 21 տարեկան անձանց պահման վայրի։
Այդ նպատակի համար ստորագրված պայմանագրի արժեքը 1,98 մլն դրամ է։
Հիմնավորման մեջ նշվում է, որ անչափահասները և մինչև 21 տարեկան անձինք հանդիսանում են խոցելի խումբ, վերջիններիս վերասոցիալականացումն ավելի արդյունավետ իրականացնելու նպատակով՝ հաշվի առնելով անազատության մեջ գտնվելու հանգամանքը, նախատեսվել է անչափահաս և մինչև 21 տարեկան անձանց անազատության մեջ գտնվելու ժամանակահատվածում վերջիններիս պահել առանձնացված վայրում՝ հաշվի առնելով տարիքը և առանձնահատկությունները։
Անհրաժեշտ է իրականացնել վերակառուցման և հարդարման աշխատանքներ՝ նոր սանհանգույցների իրականացում անհատական ցնցուղներով, նոր զբոսաբակերի կառուցում, ներքին ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի իրականացում, նոր էլ. մատակարարման ցանցերի ստեղծում, տանիքում օդատարների իրականացում, նոր խցերի, կացարաների և աշխատասենյակների վերակառուցում։
Վերջնական նպատակը և նշված աշխատանքները հնարավոր չէ իրականացնել ընթացիկ վերանորոգման միջոցով, քանի որ անհրաժեշտ է իրականացնել մեծածավալ շինարարական աշխատանքներ։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Հանքարդյունաբերությունը և կենսաբազմազանության պահպանումը․ քննարկում COP17-ի շրջանակում
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել