Իշխանությունները հակված չեն կատարել արբիտրաժային դատարանի որոշումը
Հայաստանի գործող իշխանությունները հակված չեն կատարել արբիտրաժային դատարանի որոշումը, թեև այն պարտադիր կատարման ենթակա է։ Կալանավորված գործարար Սամվել Կարապետյանի փաստաբանական թիմը երեկ հայտարարեց, որ ՀԷՑ-ն ազգայնացնելու կառավարության քայլերի դեմ միջազգային արբիտրաժային հրատապ գործ են հաղթել։ Ըստ Կարապետյանի պաշտպանների՝ Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտը Հայաստանի Հանրապետությանը պարտավորեցրել է ձեռնպահ մնալ շաբաթներ առաջ փոխված օրենքներով սահմանված դրույթների կիրառումից և ընկերության բռնագրավման հետագա քայլերից։ Հայցի հիմքում Կարապետյանները ներդրումային պաշտպանության մասին Հայաստանի ու Կիպրոսի միջև 30 տարի առաջ կնքված համաձայնագիրն են դրել։ Կարապետյանը «Հայաստանի էլեկտրական ցանցերը» տնօրինում է Կիպրոսում գրանցված մի ընկերության անունով։
Փաշինյանական իշխանությունը իր գրանցած պարտությունը չի ընդունում, չի էլ հերքում։
Փոխարենը փորձում է տարբեր ձևակերպումներով ձեռնպահ մնալ դրանց կատարումից, ներկայացնում, թե դա ընդամենը միջանկյալ որոշում է և որևէ կերպ չի ազդում իրենց տրամադրության և ցանկությունների վրա։ Ավելին, հայտարարել են, թե շարժվելու են հայաստանյան օրենսդրությամբ, մինչդեռ միջազգային պայմանագրերը ևս ներպետական օրենսդրության մաս են և Սահմանադրությամբ ավելի բարձր են ճանաչում, քան Հայաստանում ընդունված օրենքները։
Ուստի և, գործող իշխանությունների ապօրինությունները նոր դրսևորումներ են ստանալու, փաստացի այս կերպ հարվածելով Հայաստանի ընդհանուր ներդրումային վիճակին։ Իշխանությունները զերծ չեն մնում ապօրինություններ կատարելուց։ Դա, իհարկե, լրջագույն հետևանքներ է ունենալու հետագայում և ընդհանրապես Հայաստանի Հանրապետության համար։ Բայց կարծես, փաշինյանական իշխանությանը նման մանր-մունր հարցերը չեն հետաքրքրում։ Նրանց համար ավելի կարևոր է, նույնիսկ երկրի հեղինակությանը հարվածելու գնով, պատժել կալանավորված գործարարին, բռնագրավել նրա գույքը։ Առաջիկայում ավելի լուրջ լսումներ են սպասվում ոչ միայն այս, այլ նաև այլ գործերով և դրանք հերթական հարված են լինելու Հայաստանի Հանրապետության հեղինակության։
Ելենա Գևորգյան




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Շնորհակալություն ենք հայտնում Գորիսի և Գավառի մեզ վստահության քվե տված բոլոր հայրենակիցներին, և խոստ...
Նախ՝ խաղաղության պայմանագիր, հետո՝ TRIPP․ դրա վաղաժամ իրականացումը բխում է Ալիևի շահերից. Իրինա Յոլյ...
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027