Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ» Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ» Խաղաղության պայմանագրին պակասում է ընդամենը մի բան՝ երաշխիքներ. Նարեկ Կարապետյան Դուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներին Ապահով սահման՝ անվտանգ ապագա մեր երեխաների համար․ Ուժեղ Հայաստան Այս իշխանություններին այլևս ոչ մի երկիր լուրջ չի ընդունում. Մենուա Սողոմոնյան Իշխանությունը վախեցնում է մարդկանց, որ եթե իրենք չլինեն, աշխարհի վերջը կգա. Աննա Կոստանյան Տնտեսական աճի աղբյուրների հիմքը նեղանում է. հույսը՝ մի քանի ոլորտի վրա. «Փաստ» «Անվտանգության մասով որևէ մտահոգություն չի փարատվել». «Փաստ»
Թրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPPԱՆ՝ Վանաձորում շտապօգնության մեքենայի վթարի մասինԱնձնագրում հայրանուն չի նշվելու․ ի՞նչ տվյալներ կպարունակեն անձնագիրն ու նույնականացման քարտըԻրանը ԱՄՆ-ի հետ հանդիպման անհրաժեշտություն չի տեսնում. ԱրաղչիԲաստոնին կտեղափոխվի Բարսելոնա միայն մեկ պայմանով․ Mundo DeportivoՔՊ-ն ՀՀ կես միլիոն քաղաքացու զրկել է ընտրելու իրավունքից. Ավետիք ՉալաբյանԸնդդիմությունն ամեն գնով պետք է թույլ չտար TRIPP-ի նախագծի վավերացումը. Արեգ Սավգուլյան
Տնտեսություն

Հեղուկ գազը մի գիշերում թանկացել է ևս 20 դրամով․ ի՞նչ այլընտրանք են մտածում ներկրողները

Առավոտ բարի լույսով հեղուկ գազը կրկին թանկացել է՝ դառնալով 200 դրամ։ Ընդ որում, եթե նախորդ օրերին թանկանում էր 10-ական դրամով, ապա այս անգամ մեկ գիշերվա ընթացքում թանակցել է միանգամից 20 դրամով։ Իհարկե, մայրաքաղաքում և մարզերում դեռ կան որոշ լցակայաններ, որտեղ ավելի մատչելի է, բայց խոշոր ներկրողները հիմնականում թանկացրել են, որովհետև շուկայում գին թելադրողն իրենք են և գների թանկացումն առաջինը իրենք են իրենց վրա զգում։

Մեզ ասացին, որ թանկացումը պայմանավորված է ոչ միայն վրացիների կողմից արհեստական խոչընդոտներ առաջացնելով և հայկական գազատարների վարորդներից կաշառք պահանջելով, ինչն ավտոմատ ազդում է գազի ինքնարժեքի վրա, այլև ՌԴ-ում այս սեզոնին առաջացող դեֆիցիտով, ինչի պատճառով էլ ռուսական շուկայում գազի գները օր-օրի բարձրանում են։ Օրինակ՝ վերջին մեկ-երկու օրում ՌԴ-ում հեղուկ գազը թանկացել է մոտ 40 տոկոսով, ինչն էլ ինքնաբերաբար նպաստել է առանց այդ էլ վրացիների քմահաճույքների պատճառով բավականին թանկ գնով Հայաստան հասնող հեղուկ գազի ինքնարժեքի ու շուկայական արժեքի վրա։ Այս ամենը կարող էր կարգավորվել ՀՀ կառավարության և անձամբ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի ջանքերով, եթե ուզենային ու ամենակարևորը՝ կարողանային ճիշտ բանակցել վրացիների հետ, բայց Պապոյանը զբաղված է ֆեյսբուքում անիմաստ գրառումներ անելով և վրացիների դեմ Հայաստանի Հակակոռուպցիոն կոմիտե «գործ տալով», փոխանակ գնա և նորմալ բանակցի նրանց հետ։ 

Մեր տեղեկություններով՝ հեղուկ գազ ներկրողները արդեն բանակցություններ են վարում իրանցի գործընկերների հետ, որ կարողանան ավելի մատչելի գնով իրանական գազ ներկրել։ Ընդ որում, իրանական գազը, չնայած տարբեր կարծիքների, ամռանը շատ ավելի լավ է աշխատում, քան ռուսական գազը, փոխարենը վատ է աշխատում ձմռանը՝ սառը ջերմաստիճանին, ու թերևս դա է պատճառը, որ շատերը խուսափում են իրանական գազ ներկրելուց։ Բայց անկանխատեսելի տատանումներով ռուսական գազի կողքին Իրանից ու նաև Իրաքից ներկրվող գազն այս պահին կարող է օպտիմալ այլընտրանք լինել։

Վահե Մակարյան