«Ազատություն Սամվել Կարապետյանին»՝ միջազգային խաղի ընթացքում
Մամուլը գրում է, որ երեկ երեկոյան Ավանի Ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում տեղի ունեցած հանդիպումը՝ ՈՒԵՖԱ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի շրջանակում, կարծես թե դուրս է եկել զուտ սպորտային մրցակցության սահմաններից։ Միմյանց դեմ խաղում էին հայկական «Արարատ - Արմենիա»-ն և ռումինական «Ունիվերսիտատեա Կլուժ»-ը։ Մինչ ֆուտբոլասերներն ուշադրությամբ հետևում էին խաղադաշտում զարգացող իրադարձություններին, տրիբունաներում սկսվեց մեկ այլ՝ ոչ պակաս բովանդակալից «մրցաշար»։
Չնայած խաղը միջազգային կարգավիճակ ուներ, և ակադեմիական տրիբունայի մի զգալի հատված զբաղեցրել էին ռումինացի հյուրերի երկրպագուները, վերջում նախաձեռնությունն անցավ հայ երկրպագուների ձեռքը։ Վերջնափուլի ընթացքում ու հատկապես հանդիպման ավարտին, մարզադաշտում հնչեցին «Ազատություն Սամվել Կարապետյանին», «Մեր ձևով» և այլ կարգախոսներ։
Ներկաները պատմում են, որ դրանց ուղեկցել են նաև սուլոցներ, քաղաքական բովանդակությամբ պաստառներ և բարձրախոսային տարբեր մանևրներ։ Այդ ամենը տեղի է ունեցել՝ անկախ այն հանգամանքից, որ մարզադաշտում նկատվում էր անվտանգության ծառայությունների զգալի ուժեր, որոնք, ըստ ամենայնի, անկարող գտնվեցին զսպել հավաքվածների հուզական պոռթկումը։
Վերլուծաբաններն ընդգծում են՝ սա մեկ անգամ ևս վկայում է, որ հասարակական դժգոհությունները Հայաստանում նոր փուլ են մտնում։ Դրանք այլևս սահմանափակված չեն միայն հրապարակներով ու սոցցանցերով։ Երբ բողոքը հասնում է մարզադաշտ, այն այլևս զուտ քաղաքական ընդդիմախոսություն չէ. այն վերածվում է համաժողովրդական ազդակների շղթայի։
Ֆուտբոլը հաճախ ասոցացվում է ազգային հպարտության ու միասնության հետ։ Բայց երբ երկրպագուներն ընտրում են հենց այդ հարթակն իրենց դիրքորոշումը բարձրաձայնելու համար, դա արդեն իսկ փաստում է՝ հասարակական տրամադրությունները եռում են, իսկ լռությունն այլևս լուծում չէ։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Հանքարդյունաբերությունը և կենսաբազմազանության պահպանումը․ քննարկում COP17-ի շրջանակում
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել