Պատճառված վնասից վերականգնվել է ընդհանուր 20 մլրդ դրամ. Քննչական կոմիտեն ամփոփում է առաջին կիսամյակը
ՀՀ քննչական կոմիտեում ամփոփվում են 2025 թվականի առաջին կիսամյակի ընթացքում կատարված աշխատանքները:
Հաշվետու ժամանակահատվածում Քննչական կոմիտեում քննված 56.814 քրեական վարույթից ավարտվել է 18.969-ը՝ նախորդ տարվա 17.887-ի համեմատ, այսինքն աճել է 1082-ով:
Նշված 18.969 քրեական վարույթից 6111-ը՝ 6547 անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան՝ նախորդ տարվա 5127-ի համեմատ, այսինքն աճել է 984-ով, իսկ 12.858-ը կարճվել է՝ նախորդ տարվա 12.760-ի համեմատ, այսինքն աճել է 98-ով:
2025 թվականի առաջին կիսամյակի ընթացքում Քննչական կոմիտեում իրականացվել են զգալի աշխատանքներ հանցագործությամբ պատճառված գույքային վնասի վերականգնման ուղղությամբ:
Հաշվետու ժամանակահատվածում ավարտված քրեական վարույթներով պատճառված գույքային վնասից վերականգնվել է 4 մլրդ 372 մլն 675 հզր ՀՀ դրամը: Պատճառված վնասի վերականգնման նպատակով արգելանք է դրվել 509 մլն 997 հզր ՀՀ դրամ արժողության գույքի վրա:
Անավարտ քրեական վարույթներով պատճառված գույքային վնասից միայն 2025 թվականի առաջին կիսամյակի ընթացքում վերականգնվել է 16 մլրդ 94 մլն 601 հզր ՀՀ դրամը:
Այսպիսով, հաշվետու ժամանակահատվածում ավարտված և անավարտ քրեական վարույթներով պատճառված գույքային վնասից վերականգնվել է ընդհանուր 20 մլրդ 467 մլն 276 հզր ՀՀ դրամ:




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Հանքարդյունաբերությունը և կենսաբազմազանության պահպանումը․ քննարկում COP17-ի շրջանակում
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել