Կամբոջայի և Թաիլանդի միջև սահմանային բախումները շարունակվում են
Կամբոջայի և Թաիլանդի սահմանին հրետանու կիրառմամբ բախումները շարունակվել են երկրորդ օրը շարունակ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Կամբոջայի ազգային պաշտպանության նախարարության մամուլի քարտուղարին:
«Երկու բանակներն էլ շարունակել են օգտագործել ծանր հրետանի՝ միմյանց դիրքերը հրետակոծելու համար: Մեր զորքերը հաստատուն վերահսկում են իրենց դիրքերն ամբողջ առաջնագծի երկայնքով և առանց վախի կրակ են բացում ագրեսիվ թշնամու դեմ», – հայտարարել է Կամբոջայի պաշտպանության նախարարության խոսնակ գեներալ-լեյտենանտ Մալի Սոչհեաթը:
Նրա խոսքով՝ հուլիսի 24-ին թաիլանդցի զինվորականները Կամբոջայի տարածքում հարվածներ են հասցրել ութ օբյեկտի՝ օգտագործելով ծանր զենք և F-16 կործանիչներ: Ավելի վաղ Մալի Սոչհեաթը նշել է, որ կամբոջական բանակը գործում է բացառապես ինքնապաշտպանության շրջանակներում՝ պատասխանելով թաիլանդական զորքերի «չհրահրված ներխուժմանը», որը «խախտել է Կամբոջայի տարածքային ամբողջականությունը»:
Թաիլանդական կողմն էլ Կամբոջային է մեղադրել իրավիճակը սրելու համար։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
25/22 Երկուսով են քվեախցիկում
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան