Փաշինյանի կոչը՝ հավաքվել Մայր Աթոռի մոտ՝ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի կեցավայրը փաստացի գրավելու նպատակով, ստրատեգիական սխալ է. Արա Աբրահամյան
Հայաստանի վարչապետ Փաշինյանի կոչը՝ հավաքվել Մայր Աթոռի մոտ՝ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի կեցավայրը փաստացի գրավելու նպատակով, արժեզրկում է Հայ Առաքելական Եկեղեցին և ռազմավարական սխալ կարող է լինել: Այդ մասին Ռուսաստանի ՏԱՍՍ ինֆորմացիոն գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը:
«Դա կլինի Փաշին յանի ռազմավարական սխալը: Նա ասում է, թե հավատացյալ է: Սակայն, եթե իրապես այդպիսին է, ապա երբեք իրեն և ուրիշներին թույլ չէր տա արժեզրկել եկեղեցին: Եկեղեցու հոգևորականները ձեռնադրվել են Կաթողիկոսի կողմից, նրանք մկրտել են հայերին՝ ամբողջ աշխարհում՝ միլիոնավոր մարդկանց: Իսկ նրանց մասին ասում են, թե նրանք օրենքից դուրս են»,- ասել է Աբրահամյանը՝ մեկնաբանելով Փաշինյանի վերջերս արած կոչը՝ պատրաստվել «հոգևոր հավաքի», Էջմիածնի հրապարակում:
Ռուսաստանի հայերի միության նախագահը նշել է, որ հավատացյալ և իր ժողովրդին սիրող մարդը «երբեք իրեն թույլ չէր տա այդպես լուծել հարցերը»: Աբրահամյանի կարծիքով Փաշինյանն այդ կերպ մանիպուլացնում է հասարակությանը՝ փորձելով բախման տանել տարբեր կրոնական հայացքներ ունեցող մարդկանց, ինչը աղետալի կլինի: «Եկեղեցին անկախ ինստիտուտ է»,- ընդգծել է Աբրահամյանը:
Նա նաև նշել է, որ՝ մատնանշելով միայն ՀԱԵ խնդիրները, որոնք կարող են ծագել ամեն տեղ, Փաշինյանը չի խոսում այն մասին, թե որքան մեծ գործ է արել Գարեգին Բ-ն եկեղեցու համար: «Վերջին հարյուրամյակում ոչ ոք այդքան չի արել: Այստեղ հարցը անձերը չեն, այլ եկեղեցին, հավատքը: Ես եկեղեցու կողմնակիցն եմ, Ես հավատացյալ եմ, ինքս տասնյակ եկեղեցիներ եմ կառուցել ամբողջ աշխարհում՝ այդ թվում նաև ուղղափառ տաճարը՝ Երևանում»,-ավելացրել է Արա Աբրահամյանը:




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Շնորհակալություն ենք հայտնում Գորիսի և Գավառի մեզ վստահության քվե տված բոլոր հայրենակիցներին, և խոստ...
Նախ՝ խաղաղության պայմանագիր, հետո՝ TRIPP․ դրա վաղաժամ իրականացումը բխում է Ալիևի շահերից. Իրինա Յոլյ...
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027