Վրաստանը ԱՄՆ-ում նոր դեսպան է նշանակել
Վրաստանի նոր դեսպան Թամար Թալիաշվիլին իր հավատարմագրերը հանձնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, հայտնում է «Նովոստի-Գրուզիա»-ն՝ հղում անելով երկրի ԱԳՆ մամուլի ծառայությանը։ Թրամփը դիվանագետին հաջողություն է մաղթել հետագա նախաձեռնություններում։ Սպիտակ տանը կայացած արարողությանը ներկա է եղել նաև ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։
Թալիաշվիլիի խոսքով՝ հանդիպումը տեղի է ունեցել «շատ ջերմ ու բարեկամական մթնոլորտում», իսկ ինքը Թրամփին է փոխանցել Վրաստանի կառավարության «բարեմաղթանքներն ու կարևոր ուղերձները»։
Թալիաշվիլին հանդիպումից հետո իր մեկնաբանության մեջ ասել է՝ «Դրանք նշանակում են, որ Վրաստանի կառավարությունը պատրաստ է նոր էջ բացել մեր հարաբերություններում և դրանք կառուցել փոխշահավետ հիմքի վրա, որպեսզի մեր գործընկերությունն ավելի ամուր դառնա, իսկ մարդկանց միջև այս փուլում առկա հարաբերություններն էլ ավելի կամրապնդվեն»։
Նրա խոսքով՝ նախօրեին նա նաև քննարկել է երկկողմ հարաբերությունները Սպիտակ տան արարողակարգի ղեկավար, պետքարտուղարի օգնական Մոնիկա Քրոուլիի հետ։ Թալիաշվիլին ընդգծել է, որ մոտ ապագայում վրացական կողմը գործողությունների որոշակի պլան կմշակի, որը «որպես ուղեցույց կծառայի ԱՄՆ-ի հետ համագործակցությունն ապահովելու համար»։
Վրաստանի կառավարությունը Թամար Թալիաշվիլիի իր թեկնածությունն ԱՄՆ-ում դեսպանի պաշտոնում ներկայացրել է հունիսի 10-ին՝ 2024 թվականի վերջին հրաժարական տված Դավիթ Զալկալիանիի փոխարեն։ Նշանակումը տեղի է ունեցել այն բանից ընդամենը մի քանի օր անց, երբ Վրաստանում ԱՄՆ դեսպան Ռոբին Դաննիգանը հայտարարել է դիվանագիտական ծառայությունից հեռանալու մասին։ Վարչապետ Իրակլի Կոբախիձեն բազմիցս նշել է այս փաստը՝ կապելով երկու իրադարձությունները։ Կոբախիձեն վստահ է, որ դեսպանների փոխարինումը կօգնի Վրաստանին և ԱՄՆ-ին «վերագործարկել» հարաբերությունները, որոնք, նրա խոսքով, «փչացրել է» Ջո Բայդենի վարչակազմը։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
25/22 Երկուսով են քվեախցիկում
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան