Իսրայելի ԱԳՆ-ն կանչել է Ֆրանսիայի դեսպանի տեղակալին՝ Պաղեստինը ճանաչելու Մակրոնի մտադրության պատճառով
Իսրայելի ԱԳՆ գլխավոր տնօրեն Էդեն Բար-Թալը Ֆրանսիայի դեսպանի տեղակալ Միքայել Գրիֆոնին կանչել է նախարարության Երուսաղեմի շտաբ-բնակարան՝ նկատողություն անելու համար՝ կապված անցյալ շաբաթ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի արած հայտարարության հետ, թե Փարիզը կճանաչի Պաղեստին պետությունը, հայտնում է Times of Israel-ը։
Կանչելու հրամանը տվել է արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարը։
Ըստ Արտաքին գործերի նախարարության, Բար-Թալը հայտարարել է, որ «Ֆրանսիան որոշել է վնասել Իսրայելին նրա համար ամենադժվարին ժամին»։
Նա նաև մեղադրել է Ֆրանսիային՝ պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման հետ պատանդների ազատ արձակման շուրջ բանակցությունները, ինչպես նաև Պաղեստինի հետ ապագա բանակցությունները խափանելու մեջ։
«Ֆրանսիայի հայտարարությունները, որոնք ենթադրում են, թե ինքն է որոշում, թե ինչն է ճիշտ Իսրայելի անվտանգության համար, այլ ոչ թե Իսրայելի ժողովրդավարական ճանապարհով ընտրված կառավարությունը, արտացոլում են չհիմնավորված ամբարտավանություն, որը վնաս է հասցնում Իսրայելի ինքնիշխանությանը», - հավելել է Բար-Թալը։
Ըստ նրա, Մակրոնը «անտեսել է նման քայլի համար իր իսկ պայմանները, և Պաղեստինյան ինքնավարության նախագահ Մահմուդ Աբասի նամակին հիմնվելը կեղծավորություն է»։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
25/22 Երկուսով են քվեախցիկում
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան