Սիրիայում Ասադի տապալումից հետո առաջին անգամ ընտրություններն կանցկացվեն
Սեպտեմբերի 15-ից 20-ը Սիրիայում կանցկացվեն Ժողովրդական խորհրդի (Մաջլիս ալ-Շաաբ)՝ տեղական խորհրդարանի վաղաժամկետ ընտրություններ: Այս մասին կիրակի՝ հուլիսի 27-ին, հայտնել է սիրիական պետական «Սանա» լրատվական գործակալությունը՝ հղում անելով հունիսին ստեղծված երկրի ընտրական հանձնաժողովի նախագահ Մոհամմադ Թահա ալ-Ահմադին:
Մեկ օր առաջ ալ-Ահմադը ներկայացրել էր Սիրիայի անցումային նախագահ Ահմեդ ալ-Շարաայի (հայտնի է նաև որպես Մոհամմադ ալ-Ջուլանի) ընտրություններ անցկացնելու ծրագրերը։
Սիրիայի ընտրական հանձնաժողովի ղեկավարի խոսքով՝ ալ-Շարաայի կողմից համապատասխան հրամանագիրը ստորագրելուց հետո երեք շաբաթվա ընթացքում Սիրիայում կձևավորվեն ընտրական մարմիններ, որից հետո թեկնածուները կկարողանան ներկայացնել համապատասխան դիմումներ և անցկացնել բանավեճեր։
Ըստ ծրագրի՝ Հանրապետության Ժողովրդական խորհուրդը կներառի 210 խորհրդարանական։ Սակայն նրանցից միայն երկու երրորդը կընտրվի քաղաքացիների քվեարկությամբ. մնացած 70-ը կնշանակվի երկրի նախագահի կողմից։ Անցումային շրջանում խորհրդարանը պատասխանատու կլինի Սիրիայի համար նոր օրենսդրության ձևավորման և երկրի համար մշտական սահմանադրության ստեղծմանը նպաստելու համար։
Մարտին ալ-Շարաան ստորագրեց անցումային շրջանի սահմանադրական հռչակագիր, որի համաձայն՝ ժամանակավոր խորհրդարանի լիազորությունների ժամկետը սկզբում կլինի երեք տարի, որից հետո այդ մարմինը կարող է վերընտրվել։
Միաժամանակ, Ժողովրդական խորհուրդը կունենա պետության ղեկավարին պաշտոնանկ անելու կամ նրա լիազորությունները սահմանափակելու իրավունք։ Միաժամանակ, փաստաթղթում սահմանվում է, որ սկզբնական փուլում բարձրագույն գործադիր իշխանությունը կիրականացնի միայն նախագահը։
Սիրիայում Բաշար ալ-Ասադի կառավարման տարիներին Ժողովրդական խորհրդի ընտրություններն անցկացվեցին բազմաթիվ խախտումներով, և, ինչպես կանխատեսվում էր, հաղթող ճանաչվեց բռնապետի կուսակցությունը։ Սիրիական ընդդիմությունը և մի շարք արևմտյան երկրներ չճանաչեցին քվեարկության արդյունքները։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
25/22 Երկուսով են քվեախցիկում
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան