Փաշինյանի` «Ձեզ տանելու եմ լցնեմ ԱԱԾ պադվալները» արտահայտությունների մասով որոշման ժամկետը լրանում է
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին կարճ ժամանակ է մնացել Նիկոլ Փաշինյանի՝ «դոմփել», «Ձեզ տանելու եմ լցնեմ ԱԱԾ պադվալները» արտահայտությունների պատասխանատվության մասով որոշում կայացնելու համար:
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ «ԱԱԾ պադվալ լցնելու ….» ձեւակերպումների վերաբերյալ որոշման ժամկետը լրանում է օգոստոսի 13-ին, իսկ «Դոմփել» արտահայտության վերաբերյալ որոշման ժամկետը՝ օգոստոսի 31-ին։ Այսինքն՝ շուրջ 2 ամիս հանձնաժողովը դեռ քննարկում է այս հարցը, սակայն դեռ որոշում չկա։
Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 30-ին արված արտահայտության առիթով կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին ներկայացրել է պարզաբանում: Խոսքը հետեւյալ գրառման մասին է. «Սրբազան, գնա շարունակիր քեռուդ կնգան դոմփել, ինձ հետ ի՞նչ գործ ունես»:
«Ժողովորդ» օրաթերթը տեղեկացրել էր նաեւ, որ ԱԺ-ում հնչեցրած ձեւակերպումների վերաբերյալ էլ է վարչապետ Փաշինյանը պատասխան պարզաբանում ուղարկել կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին։ Հանձնաժողովի ուշադրության կենտրոնում է եղել «Վե՛ր ընկի տեղդ, ներվերս չուտե՛ս» արտահայտությունը, «Ձեզ տանելու եմ, լցնեմ ԱԱԾ պադվալները» սպառնալիքն ու կրկնվող «համբալ» անհարգալից կոչականը:
Համաձայն օրենսդրության՝ առավելագույնը երեք ամսում ԿԿ հանձնաժողովը պետք է վարչապետի կողմից վարքականոնի խախտման առկայության կամ բացակայության վերաբերյալ եզրակացություն տա, բայց մինչ եզրակացությանը հանգելը նրանք պետք է դիմեն միջադեպի մասնակիցներին՝ գրավոր պարզաբանումներ ստանալու:
Ավելին՝ մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահի պաշտոնից ապօրինաբար հեռացված ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը գրել էր. «Ես դիմումով պահանջել էի վարույթ հարուցել Նիկոլ Փաշինյանի ցուցաբերած վարքագծի վերաբերյալ: Հանձնաժողովից երեկ տեղեկացրել են ինձ, որ 2025 թվականի մայիսի 15-ին արդեն հարուցվել է վարքագծի կանոնների առերեւույթ խախտման վերաբերյալ թիվ 07/2025/Վ/Վ վարույթը՝ հիմք ընդունելով միջադեպի վերաբերյալ զանգվածային լրատվության միջոցների հրապարակումները»»։
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




















25/22 Երկուսով են քվեախցիկում
Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Եթե ուզում ենք պահպանել Հայաստանի Երրորդ Հանրապետությունը, պետք է հստակ ընտրություն կատարենք. Մհեր Ա...