Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Կոռնիձորի վարչական ղեկավարը հերքում է. անգամ կրակոց չկա Պատերազմը կարող է տարածվել Ուկրաինայից ու Ռուսաստանից դուրս․ աշխարհն ապահովագրված չէ նոր աղետներից․ Արտակ Զաքարյան Իմ գնահատականները իրականությանը շատ մոտ էին․ Շարմազանով 40 րոպեում դեպի Սյունիք․ «Սյունիք» օդանավակայանն ու NovAir-ը՝ TourExpo 2026-ում Տեղի է ունեցել «Անպատշաճ Մտքեր Արդարության և Հեղափոխության մասին» իրավափիլիսոփայական գրքիս շնորհանդեսը Միևնույն է երբեք մեր սպառողը չշահեց, հացի գները ոչ մի տեղ չեն իջել. Հարություն Մնացականյան «Համահայկական ճակատ»-ի 5-րդ համագումարում Արսեն Վարդանյանը վերընտրվեց կուսակցության նախագահ Իշխանությունները խոստովանում են, որ Հայաստան-Եվրոպական Միություն անդամակցության կոնկրետ որոշում ու քայլ չկա․ Արամ Վարդևանյան Այսօր մասնակցեցի «Կանանց հզորացման ակադեմիայի» դասընթացին՝ հանդես գալով Առաջնոդության թեմայով դասախոսությամբ. Էդմոն Մարուքյան Հայաստանի Հանրապետությունը կործանելու մանդատ Փաշինյանը չի ստացել. Ավետիք Չալաբյան Փաշինյանի խոսքերը հենված չեն ոչ գիտելիքի և ոչ էլ հաջողված աշխատանքային փորձի վրա. Հրայր Կամենդատյան Արցախի հարցն ամրագրված է միջազգային իրավունքով` դեռևս ԽՍՀՄ-ի փլուզումից հետո. Աննա Կոստանյան
Սեպտեմբերի 8-ին և 9-ին Երևանի և մարզերի հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԻսրայելի անվտանգության կաբինետը քննարկել է Իրանի շուրջ ստեղծված իրավիճակըՀոբարձի գյուղում հրազենային միջադեպի հետևանքով 30-ամյա տղամարդ է վիրավորվելԵԱԶԲ․ Հայաստանում գնաճը օգոստոսին կազմել է 4,4%Հեղափոխականների իշխանությունը շուտով չի կարողանալու վճարել ռեպրեսիվ ապարատի աշխատավարձերը. Հրայր ԿամենդատյանՀայկական նոր դիվանագիտության դեմքը․ կեղտոտ կոշիկներ, ճմռթված կոստյում. Հրայր ԿամենդատյանՄիլիոնների փոխհատուցման պահանջ ԵՊՀ-ին. ընդդիմադիր հայացքներով դասախոսը շահել է դատարանումԱդրբեջանը կա և հավերժ լինելու է մեզ թշնամի պետություն. պետք է սա միշտ հիշել. Արմեն ՄանվելյանԹբիլիսիի տրամվայի գիծը կկառուցի թուրքական «EYE» ընկերությունըՈւգոչուկվու Իվուն պատրաստ կլինի սեպտեմբերյան հավաքինՀայկ Մելիքյանը Կատովիցեում բացեց 5-րդ Հայկական մշակույթի փառատոնըԱդրբեջանը սկսել է Սոթքի ոսկու հանքում պայթեցման աշխատանքներԿասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըՈւիթքոֆը հայտարարել է Մոսկվայում և Կիևում բանակցություններից հետո գրանցված առաջընթացի մասինԱնկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառումներ Երևանում և մարզերումՆիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ ԴանիելյանՀրշեջ-փրկարարները մարել են «Երևանյան» լճին հարակից ձորում բռնկված հրդեհըԹուրքիան ու Ադրբեջանը համատեղ ռազմածովային ԱԹՍ-ների արտադրություն են սկսումԵրևան-Երասխ ավտոճանապարհին «Opel»-ը վրաերթի է ենթարկել 75-ամյա հեծանվորդին․ վերջինս տեղում մահացել էԱրամե Մինասյանը տեղափոխվեց իսպանական Ռեալ Մուրսիա
Մամուլի տեսություն

«Նոր քաղաքական ուժը մահացու վտանգ է Նիկոլի իշխանության համար. իշխանությունը պահելը նրա համար կյանքի ու մահվան խնդիր է». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Այս օրերում չեն դադարում քննարկումները ՀԷՑ-ի շուրջ ստեղծված իրավիճակի մասով։ Օրերս Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտի նշանակած հրատապ արբիտրաժը, Կարապետյան ընտանիքի կողմից ներկայացված հայցի բավարարմամբ, փաստացի Հայաստանի կառավարությանն ասաց՝ չձեռնարկել ՀԷՑ-ի հետ կապված որևէ քայլ, մինչև հայցի ամբողջական քննումը և վերջնական վճռի կայացումը։ Հայաստանի կառավարությունը, պետական տարբեր պաշտոնյաներ դիմադրում են միջազգային ատյանի՝ պարտադիր կատարման ենթակա որոշմանը։ Հայաստանն արբիտրաժի որոշումը չկատարելու պատճառով լրջագույն խնդիրների առջև կարող է կանգնել։ Օդում կախված հարց կա՝ իրենց համար մե՞կ է՝ ինչ կլինի, թե՞ ունեն որոշումը շրջանցելու ճանապարհներ։

Քաղաքագետ Գագիկ Համբարյանն այս համատեքստում ունի իր կարծիքը։ «Քայլիստների դավաճանաոհմակին և նրանց պարագլուխ Նիկոլ Փաշինյանին բացարձակ անհետաքրքիր է Հայաստանի Հանրապետությունը։ Բազմիցս նշել եմ, որ Նիկոլ Փաշինյանն առաջնորդվում է հետևյալ կերպ՝ կա՛մ ես կլինեմ Հայաստանի վարչապետ, կա՛մ Հայաստանը չի լինելու ընդհանրապես, դա դասական հանցագործի մտածելակերպ է։ Նա այնքան հանցանքներ է գործել հատկապես վերջին 5 տարվա ընթացքում Հայաստանի և հայ ժողովրդի դեմ, որ հիմա հանցագործի հոգեբանությամբ է մտածում։ Նա իրեն այլ տեղում չի պատկերացնում. նա պետք է լինի Հայաստանի վարչապետ նույնիսկ այն պարագայում, եթե Հայաստանը լինի, ասենք, թուրքական սանջակ կամ «Արևմտյան Ադրբեջան»։ Հայաստանը այսօրվա դրությամբ դարձրել է «մենթապետություն»։ Վիճակագրական տվյալներ կան՝ աշխարհում առաջին երկրներից մեկը, որտեղ մեկ շնչին ընկնող ոստիկանները կամ իրավապահ համակարգի ներկայացուցիչները բավական մեծ են, Հայաստանի Հանրապետությունն է։ Պատահական չէ, որ Նիկոլն այդ մարդկանց խրախուսում է, որ նախ կրթություն չստանան, և երկրորդ՝ կրթություն չստանալով՝ նաև բարձր աշխատավարձեր ստանան։ Ինչ վերաբերում է պետության կողմից ՀԷՑ-ի «рейдерский захват»-ին, ապա դա շատ ծանր հետևանքներ է ունենալու Հայաստանի համար։ Փաստ է այն, որ բոլոր այն երկրները, որոնք ստորագրել են միջազգային պայմանագրեր և դրանցով ստանձնել են պարտավորություններ, չեն կարող իրենց ներքին օրենքները վեր դասել միջազգային պարտավորություններից։ Միակ օրենքը, որը հնարավոր չէ ստորադասել միջազգային պայմանագրերին, Սահմանադրությունն է։ Բայց բոլոր երկրներում, մինչ ղեկավարները կստորագրեն միջազգային պայմանագրերը, դրանք անպայման անցնում են Սահմանադրական դատարանի միջով և նոր միայն ստորագրվում են։ Հայաստանն ունի պարտավորություններ, որոնք այս իշխանությունը չի կատարում»,-«Փաստի» հետ զրույցում ասում է քաղաքագետը։

Ընդգծում է՝ մի կողմ թողնելով այն հանգամանքը, որ Հայաստանին խոշոր բանկերը վարկեր չեն տրամադրելու կամ տրամադրելու պարագայում շատ բարձր տոկոսադրույք են սահմանելու, որովհետև Հայաստանը ոչ վստահելի գործընկեր է, այստեղ այլ խնդիր էլ կա, որ ոչ մի նորմալ գործարար այսուհետ Հայաստանում ներդրում չի կատարելու։ «Պոտենցիալ ներդրողները տեսել են, որ սա խուլիգանապետություն է, եթե իշխանությունները որոշեն ինչ-որ պատրվակով մեկից ինչ-որ բիզնես խլել, ուրեմն կխլեն՝ առանց հաշվի առնելու նույնիսկ Ստոկհոլմի միջազգային արբիտրաժի որոշումը։ Հայաստանը բախվելու է նաև երրորդ՝ ամենավտանգավոր խնդրին՝ ներդրումներ արած մարդիկ թողնելու, հեռանալու են այստեղից, փորձելու են դուրս բերել իրենց կապիտալը, որովհետև տեսնում են, որ Հայաստանի վարչապետը դասական «ռեկետյոր» է, որն անօրինական մեթոդներով մարդկանցից խլում է իրենց ունեցվածքը՝ ինչ-որ պատրվակներ հորինելով։ Հիմա մարդկանց անգրագիտության սարսափելի բարձր մակարդակը հաշվի առնելով՝ Նիկոլենք իրենց և՛ ԶԼՄ-ով, և՛ հատկապես ժեխնյուզերով փորձում են համոզել, որ Սամվել Կարապետյանը ՀԷՑ-ով թալանել է հայ ժողովրդին։ Հիշո՞ւմ եք՝ ոմանք ասում էին, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ին Քոչարյանն ու Սերժը Նիկոլին առևանգել էին, տարել ինչ-որ նկուղ, ատրճանակը դրել ճակատին ու ասել էին՝ ստորագրի կապիտուլ յացիոն պայմանագիրը, և նա ստիպված ստորագրել էր։ Հիմա այդ նույն մասսան հավատում է, որ Սամվել Կարապետյանը, ով մոտ 5 միլիարդ դոլարի ունեցվածք ունի և իր ամբողջ կապիտալի կուտակման աղբյուրը ոչ թե Հայաստանի Հանրապետությունն է եղել, այլ 95 տոկոսով եղել են այլ երկրներ, ՀԷՑ-ով թալանել է հայ ժողովրդին։ Այս իշխանությունը Կարապետյանին փորձում է ներկայացնել որպես «վհուկ»»,-նշում է մեր զրուցակիցը։ Նրա խոսքով, սա պատահական չի արվում։ «Սամվել Կարապետյանի՝ քաղաքական դաշտ մտնելու հայտը ուղղակիորեն քարուքանդ է անում Նիկոլի կողմից վերջին 7 տարվա ընթացքում քաղաքական դաշտում հիմնադրած մարգինալ համակարգը, որ հիմնական պայքարն ընթանում է ներկաների և նախկինների միջև։ Նիկոլին նոր քաղաքական ուժ պետք չէ, դա մահացու վտանգ է նրա իշխանության համար: Եվ հենց սրանով է հիմնականում պայմանավորված նրա հիստերիկ և անմեղսունակ վարքագիծը Սամվել Կարապետյանի՝ Եկեղեցուն պաշտպանելու ելույթից հետո»,- նշում է Համբարյանը։

Պետության և դրա շարժիչ ուժի՝ տնտեսության դեմ ուղղված այս քայլերն առաջին հերթին ծուղակի մեջ են գցելու Նիկոլ Փաշինյանին, որը ցանկանում է մնալ իշխանության, չէ՞ որ քաղաքացիների սոցիալական վիճակն օր օրի վատանում է։ «Նիկոլ Փաշինյանը թքած ունի Հայաստանի վրա, երկրի վարկանիշի և ժողովրդի մասին մտածող մարդն այս քայլերը երբեք չէր անի։ Նրա համար իր իշխանությունը պահելը կյանքի ու մահվան խնդիր է։ Այս պահի դրությամբ նա ձեռնտու է Արևմուտքի, հատկապես Վաշինգտոնի, Բրյուսելի, Փարիզի և Լոնդոնի, ինչպես նաև նրանց հարավկովկասյան և մերձավորարևել յան 3 գործընկերների՝ Թուրքիայի, Իսրայելի և Ադրբեջանի համար։ Նիկոլ Փաշինյանը հույս ունի, որ վատթարագույն դեպքում այդ երկրները դոնոր կհանդիսանան իր իշխանությունը պահելու համար։ Եթե ոչ, նա էլի հույս ունի, որ ԱՄՆ-ի կամ ԵՄ-ի կողմից վերահսկվող խոշոր ֆինանսական ինստիտուտներն իրեն վարկ կտրամադրեն։ 2018 թվականից մինչ օրս մեր երկրի պետական պարտքը կրկնապատկվել է, նկատե՞լ ենք, որ մեր հանրությունն անհանգստանա սրա համար։ Նիկոլի նպատակը մեկն է՝ «ժողջանի» ուշադրությունը շեղել կարևոր հարցերից։ Օրինակ՝ Վարդավառը Երևանում՝ Հանրապետության հրապարակում և Հյուսիսային պողոտայում շատ ճոխ նշվեց, բայց նշողների մոտավորապես 90 տոկոսն օտարերկրացիներ էին։ Այն, որ հնդիկները, պակիստանցիները, ռուսները, ուկրաինացիները կամ այլ երկրից ժամանած զբոսաշրջիկները, կամ Հայաստանում ժամանակավորապես ապրողները, որոնք Երևանի Հանրապետության հրապարակում ուրախզվարթ նշում էին Վարդավառը, որը շատ լավ է և դրական, Նիկոլը մանիպուլ յատիվ ձևով մեկնաբանում է որպես հանրության պատասխան, որ Հայաստանում ապատիա, ատելություն չկա և այլն։ Սա այն պարագայում, երբ բոլորս շատ լավ գիտենք, որ Վարդավառը բակային տոն է, մեծահասակները ամեն ինչ անում են, որ երեխաները հասարակության ատելությունը, պառակտումը չտեսնեն։ Այս պահին, երբ քննարկվում է «Զանգեզուրի միջանցքի» հարցը և այլն, այս մարդիկ Գյումրու շատրվանների երգն են քննարկում։ Ինքս դա բացասական երևույթ եմ համարում, բայց դրան այդքան մեծ ուշադրություն դարձնե՞լ։ Այսինքն՝ Հայաստանում ուրիշ խնդիր չունե՞նք։ Նման հարցեր կարող է քննարկել Դուբայի շեյխը, Սինգապուրի քաղաքապետը, բայց ոչ Հայաստանի պաշտոնյան։ Մեր երկիրը գտնվում է ծայրահեղ բարդ, ծանր վիճակում բոլոր առումներով՝ և՛ ներքաղաքական, և՛ արտաքին քաղաքական»,-հավելում է նա։

Ըստ Համբարյանի, Նիկոլ Փաշինյանը շատ լավ գիտի, թե ինչ է անում, ինչպես է անում և ինչի համար է անում։ «Մարդն ամոթ չունի, հակաեկեղեցական իր արշավը քողարկում է իր, իբրև թե, Հայ առաքելական սուրբ եկեղեցու հետևորդ լինելով։ Բազմաթիվ ապացույցներ եմ բերել, որ այդ մարդը որևէ առնչություն Հայ առաքելական եկեղեցու հետ չունի, հիմա չկրկնեմ: Ու այս մարդը փորձում է նիկոլականներին, իր երկրպագուներին համոզել, որ ինքը ոչ թե Եկեղեցու դեմ է պայքարում, այլ Կաթողիկոսի։ Սուտ է: Կրկնեմ՝ Նիկոլ Փաշինյանը որևէ առնչություն չունի Հայ առաքելական եկեղեցու հետ»,-եզրափակում է Գագիկ Համբարյանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում