Ալիևը բացահայտեց միջանցքի գաղտնի պայմանավորվածությունը. ի՞նչ է զգուշացնում Արշակ Կարապետյանը
Ադրբեջանի նախագահը բաց տեքստով հայտարարեց այն, ինչը Հայաստանի իշխանությունները խուսափում են խոստովանել․
«Ադրբեջանի քաղաքացիները և բեռները չպետք է տեսնեն հայ սահմանապահների դեմքը։ Չպետք է լինի շփում։ Պետք է լինեն անվտանգության երաշխիքներ, որպեսզի տեղաշարժը լինի ազատ»։
Սա նշանակում է՝
հայ սահմանապահ չպետք է լինի այդ ճանապարհին,
Հայաստանը չպետք է վերահսկի բեռները, մարդկանց, երթևեկը,
Ադրբեջանը պետք է ազատ օգտվի տարածքով՝ առանց խոչընդոտի Սա է միջանցքը։ Ու հենց սա էլ հիմա Ալիևը ստանում է։
Իսկ հայկական կողմը համաձայնում է, բայց՝
խուսափում է «միջանցք» բառից,
հանրությանը մոլորեցնում է «սուվերենության» մասին դատարկաբանությամբ,
իրականում սողացող զիջման գործընթաց է իրականանում։
Ալիևը հերթով բացահայտում է պայմանավորվածությունները՝
խայտառակելով ՔՊ-ին բոլոր հարթակներում,
ցույց տալով, որ Հայաստանի իշխանությունն իր թելադրանքով է շարժվում,
համոզելով աշխարհին, որ Երևանը սուբյեկտ չէ, այլ ենթարկվող կողմ։
Արշակ Կարապետյան՝ գեներալ-մայոր, պաշտպանության նախկին նախարար․ «Որևէ միջանցքային բանաձևի իրականացում կնշանակի նոր պատերազմ։ Ճանապարհ կարող է լինել, բայց եթե այնտեղ չկա հայ սահմանապահ, չկա հայկական վերահսկողություն — ապա մենք այլևս Սյունիքում չենք։ Միջանցք նշանակում է՝ ինքնիշխանության կորուստ, ու դա անվտանգային աղետ է ամբողջ երկրի համար»։
Կարապետյանը հստակ արձանագրում է. եթե չես վերահսկում տարածքը, ապա այն այլևս քոնը չէ,
եթե հայկական ներկայությունը բացառվում է, ապա դա չեզոք ճանապարհ չէ, այլ թշնամու իրավազորությամբ միջանցք,
այդ սխալը կարող է բերել ոչ թե խաղաղություն, այլ նոր շրջափակման և պատերազմական սրացման։
Այս ամենը այլևս գաղտնիք չէ։ Փաստացի՝ հանձնումն արդեն սկսվել է։ Պայմանավորվածությունը՝ «միջանցքի» մասին, արդեն իրագործվում է։ Մինչև ե՞րբ է իշխանությունը ձևացնելու, թե ոչինչ չի զիջել, երբ ամեն ինչ հենց հիմա փաստաթղթավորվում է։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Շնորհակալություն ենք հայտնում Գորիսի և Գավառի մեզ վստահության քվե տված բոլոր հայրենակիցներին, և խոստ...
Նախ՝ խաղաղության պայմանագիր, հետո՝ TRIPP․ դրա վաղաժամ իրականացումը բխում է Ալիևի շահերից. Իրինա Յոլյ...
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027