Իսկ հեղուկ գազը ի՞նչ եղավ, գինը բարձրացավ 200 դրամ. Գևորգ Պապոյանի արձագանքն օգտատիրոջը
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը գրել է, որ միայն նախորդող օրվա ընթացքում Վերին Լարսը անցել և ՌԴ է մտել հայկական շշալցված կոնյակով բեռնված 24 բեռնատար։
Այս գրառմանը մեկնաբանություններ բաժնում օգտատերերից մեկը հարցրել է նախարարին՝ «Իսկ հեղուկ գազը ի՞նչ եղավ։ Ասում էիք արդեն մտնում են ՀՀ բայց գազի գինը ավելի բարձրացավ 200 դրամ»։
Պապոյանն արձագանքել է. «Այդ հարցը մրցակցության պաշտպանության հանձնաժողովի տիրույթում է։ Այդ հարցով ձեր դիմումը վերահասցեագրված է պատկան մարմնին»։
Օգտատերը պատասխանել է. «Հարցն այն է , որ մինչև պատկան մարմինները շարժվում են, մոնոպոլներն արդեն հասցնում են մի քանի միլիարդ գերշահույթ ստանալ։ ՀՀ-ում էլ մրցակցություն չկա։ Կա երեք մոնոպոլ՝ Մաքս , Ֆլեշ , Սի Փի Էս, նրանք են որոշում գինը ու պահում։ Մնացածը վտակներ են։
Արդեն մոտ 15 օր է, որ գրել եք, թե գազը մտել է ՀՀ , բայց գնալով ավելի թանկացավ։ Պարզ է դառնում, որ հանձնաժողովը տեղից չի շարժվում, չի էլ կարող շարժվի , քանի որ տվյալ մոնոպոլների վրա չի կարող ազդի»։
Հիշեցնենք, որ նախօրեին «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանն ահազանգել էր՝ վերջին շրջանում ՀՀ տարածքի գազալցակայաններում սրընթաց աճում է հեղուկ գազի արժեքը՝ հասնելով 180-200 դրամի։




















25/22 Երկուսով են քվեախցիկում
Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել է
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...