Էկոնոմիկայի փոխնախարարը և Շանհայի պատվիրակությունը քննարկել են գործարար կապերի զարգացման հեռանկարը
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էդգար Զաքարյանը հուլիսի 29-ին ընդունել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Շանհայ քաղաքի պատվիրակությանը, որի կազմում էին Շանհայի քաղաքապետարանի Պուդոն նոր շրջանի, Շանհայի Ազատ առևտրի գոտու, ներդրումային, տնտեսական զարգացման և կառավարման ստորաբաժանումների ղեկավարներ։ Այդ մասին հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից:
Պատվիրակությունը Հայաստան է ժամանել «Հայ-չինական գործընկերության կենտրոն» ՀԿ-ի հրավերով՝ հայկական ընկերությունների ներկայացվածությունը Շանհայի Ազատ առևտրի գոտում ընդլայնելու, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող նախագծերում համագործակցություն հաստատելու նպատակով։
Շանհայի Պուդոն նոր շրջանի Ազատ գոտին Չինաստանի ամենաարագ զարգացող տեխնոլոգիական կենտրոններից է, որտեղ գործունեություն են ծավալում չինական խոշորագույն տեխնոլոգիական ընկերություններ՝ մասնագիտացած ռոբոտաշինության, բժշկական սարքավորումների, անօդաչու սարքերի, անվտանգության համակարգերի, ինչպես նաև նորագույն ինժեներական և համակարգչային լուծումների արտադրության ոլորտներում։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են տնտեսության տարբեր ոլորտներում համագործակցության ուղիները և գործարար կապերի զարգացման հեռանկարները։ Էդգար Զաքարյանն առաջարկել է դիտարկել տարբեր ձևաչափերով գործարար հանդիպումների կազմակերպման, ինչպես նաև չինական կապիտալով արդյունաբերական կլաստերի ստեղծման հնարավորությունը։
Նախարարի տեղակալը պատրաստակամություն է հայտնել աջակցելու այն նախաձեռնություններին, որոնք ուղղված կլինեն Հայաստանի և Չինաստանի միջև տնտեսական համագործակցության խթանմանն ու գործարար կապերի ամրապնդմանը։




















25/22 Երկուսով են քվեախցիկում
Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել է
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...