Պետական ինստիտուտները գործում են դավադրաբար` առանց ազգային օրակարգի ու արժանապատվության
Երբեմն ամենաանկեղծ և նույնիսկ աննկատ վարքային փոփոխություններն առավել բարձրաձայն են, քան բազմաժանր քաղաքական ճառերը։ Վարքագծի այն փոփոխությունը, երբ մարդ դադարում է շնորհավորել, սպասել շնորհավորանքների, մասնակցել ուրախ հանդիսություններին կամ անգամ փողկապ կապել՝ մերկ ու խորքային արտահայտություն է այն գոյաբանական ճգնաժամի, որը հաղթահարված չէ, այլ միայն խորացել է 2020-ի պարտությունից հետո, գրում է ՀՀ ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը։
«Այո, ժամանակին մենք սովորություն ունեինք գրեթե մեխանիկորեն շնորհավորել միմյանց ծննդյան օրերը՝ որպես սոցիալական արարողակարգի բաղադրիչ։ Մենք միմյանց համար կաղապարային լավ խոսքեր էինք գրում, սպասում էինք, որ մեզ էլ շնորհավորեն, մի խոսքով՝ շարժվում էինք կենցաղային կյանքի սովորական տրամաբանությամբ։ Բայց կա մի սահման, երբ կենցաղը դադարում է լինել նորմալության նշան։ Այդ սահմանը մեր հասարակության համար աներկբա հատվեց՝ պատերազմով, նահատակներով, ազգային արժանապատվության կորուստով։
Այդ պահից ի վեր ուրախության մղումն այլևս չի ընկալվում որպես հոգեվիճակ, այլ՝ որպես բարոյական դավաճանություն։ Դադարել եմ շնորհավորել, դադարել եմ սպասել շնորհավորանքի, հեռացրել եմ ծննդյանս օրը նույնիսկ սոցցանցային իմ էջից՝ ոչ թե հպարտ կամ ճգնավոր հոգեվիճակից ելնելով, այլ խորքային ներքին համոզմունքից, որ ունենք անպատասխան մնացած ավելի կարևոր հարցեր, քան բարեմաղթանքն է։ Ցավի զգացողությունը չի հանգչում, երբ ազգային կորուստը շարունակվում է։
Խուսափում եմ մեծ հանդիսություններից։ Չեմ կապում փողկապ՝ ոչ այն պատճառով, որ արհեստական արտաքին շքեղությունը հակասում է իմ ճաշակին, այլ որովհետև այն այսօր խորհրդանշում է մի բան, որի մեջ այլևս չկա ճշմարտություն։ Երբ երկիրը կորցնում է իր հողը, իր ինքնությունը, երբ հոգևոր ամրոցներն են վտանգված, իսկ հանրությունը՝ լուռ, ապա հանդիսությունը, սեղանի շուրջ խրախճանքն ու կենացները նմանվում են նրան, երբ ընտանիքը՝ թաղումից հետո, հոգեհացի սեղանի շուրջ սկսում է թեթև թռվռալ։
Սա ոչ թե անձնական ապրում է, այլ քաղաքացիական մերժում։ Մերժում՝ առ հասարակական այն անտարբերության, այն կեղծ «նորմալացման», որը փորձում է ծածկել իրականությունը, նրա ամբողջ ողբերգությամբ։ Այդ մերժումը գործնականում դառնում է քաղաքական վերաբերմունք, որը հակադրվում է ազգի վերապրումը ժխտող, պարտությունը «խաղաղության օրակարգի» անվան տակ լեգիտիմացնող մոտեցմանը։
Ոչ մի շնորհավորանք, երբ հայրենիքի մի մասը օկուպացված է։ Ոչ մի փողկապ, երբ պետությունը կործանման վտանգի առաջ է, իսկ պետական ինստիտուտները գործում են դավադրաբար` առանց ազգային օրակարգի ու արժանապատվության։ Եվ ոչ մի խրախճանք, երբ ազգը կանգնած է ոչ թե դիմագրավումների ու ընտրությունների, այլ իր իսկ գոյության եզրին»։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Շնորհակալություն ենք հայտնում Գորիսի և Գավառի մեզ վստահության քվե տված բոլոր հայրենակիցներին, և խոստ...
Նախ՝ խաղաղության պայմանագիր, հետո՝ TRIPP․ դրա վաղաժամ իրականացումը բխում է Ալիևի շահերից. Իրինա Յոլյ...
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027