Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-ից Ֆիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ Կարապետյան «ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ» Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ» Խաղաղության պայմանագրին պակասում է ընդամենը մի բան՝ երաշխիքներ. Նարեկ Կարապետյան Դուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներին
Շնորհավորում եմ Ձեզ օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առթիվ. Սամվել ԿարապետյանՄեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-իցՖիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ ԿարապետյանԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPP
Հասարակություն

3 տարվա քննություն․ Սոնա Մնացականյանի վրաերթի գործով կողմերը վերջին խոսքն ասացին դատարանում. վերդիկտը կհրապարակվի այօսր․ Hetq.am

Երևան քաղաքի Առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում հուլիսի 29-ին տեղի ունեցավ վարչապետին ուղեկցող ՃՈ ավտոմեքենայի վարորդի կողմից Սոնա Մնացականյանին վրաերթի ենթարկելու գործով վերջին դատական նիստը։ Գործի քննությունը ձգվել է շուրջ 3 տարի, ամբաստանյալի աթոռին է մեքենայի վարորդը՝ Արամ Նավասարդյանը։ Նրա նկատմամբ խափանման միջոցը չհեռանալու մասին ստորագրությունն է, նա քրեական գործի սկզբից մինչև այսօր երբևէ կալանավորված չի եղել։ Հիշեցնենք, որ Սոնա Մնացականյանը 31 շաբաթվա հղիություն ուներ, վրաերթից հետո նա հիվանդանոց էր տեղափոխվել մահացած վիճակում։ Գրում է Հետքը։

Դատական նիստին եզրափակիչ ելույթներով հանդես եկան դատավարության կողմերը։ Նիստը տևեց 4 ժամից ավելի, մթնոլորտը լարված էր։ Դատավոր Կարեն Ֆարխոյանը հայտնեց, որ վերդիկտը կհրապարակի հուլիսի 30-ին։ Մենք կներկայացնենք դատավարության յուրաքանչյուր կողմի եզրափակիչ ելույթի առանցքային կետերը։

Հանրային մեղադրողը միջնորդեց դատարանին վարորդի նկատմամբ կայացնել մեղադրական վերդիկտ

Եզրափակիչ ելույթով առաջինը հանդես եկավ հանրային մեղադրող Արմեն Բեգլարյանը։ Նա ներկայացրեց Արամ Նավասարդյանին առաջադրված մեղադրանքը, ըստ որի՝ Արամ Նավասարդյանը, հանդիսանալով ՀՀ ոստիկանության ՃՈ ծառայության ուղեկցող սպայական վաշտի 3-րդ սպայական դասակի հրամանատար և գտնվելով ծառայության մեջ, իրեն ամրակցված «Տոյոտա Պրադո» մակնիշի ծառայողական ավտոմեքենայով 2022 թվականի ապրիլի 26-ին իրականացրել է հատուկ շարասյան տրանսպորտային միջոցների ուղեկցում՝ ընթանալով շարասյան առջևից։ 

Ավտոմեքենան վարել է Պարոնյան փողոցով՝ Պռոշյան փողոցի ուղղությամբ նվազագույնը շուրջ 108,7 կմ/ժ արագությամբ, լուսային և ձայնային ազդանշանները միացված վիճակում, ու հասնելով Պարոնյան և Լեո փողոցների խաչմերուկին՝ թույլ է տվել ՃԵԿ (ճանապարհային երթևեկության կանոնների) խախտում։ Ավտոմեքենան վարել է սահմանված 100 կմ/ժ արագությունը գերազանցող՝ նվազագույնը շուրջ 108.7 կմ/ժ արագությամբ։ Երթևեկության համար վտանգն առաջանալու պահից սկսած՝ միջոցներ չի ձեռնարկել արագությունը իջեցնելու՝ ընդհուպ մինչև տրանսպորտային միջոցը կանգնեցնելու համար։ Եվ ժամանակին չդիմելով արգելակման՝ ստեղծել է վթարային իրադրություն և ավտոմեքենայի առջևի աջ մասով վրաերթի է ենթարկել հետիոտների համար նախատեսված լուսացույցի կանաչ լույսի առկայության պայմաններում ձախից դեպի աջ հանգիստ քայլող 31 շաբաթական հղիություն ունեցող հետիոտն Սոնա Մնացականյանին, որի հետևանքով վերջինիս անզգուշությամբ պատճառել է մահ։

Ըստ մեղադրանքի՝ Սոնա Մնացականյանին վրաերթի ենթարկելուց հետո Արամ Նավասարդյանը թողել է ՃՏՊ-ի դեպքի վայրը և հեռացել։ 

Ըստ հանրային մեղադրող Արմեն Բեգլարյանի՝ ամբողջ դատաքննության ընթացքում պաշտպանական կողմը վիճարկել և անդրադարձել է երկու հիմնական հարցերի։ Դրանցից մեկը վերաբերվել է տեսաձայնագրային փորձաքննության եզրակացությամբ արձանագրված «վայրկյան-կադր հասկացողության մեջ մեկ կադր պակասելուն» և երկրորդը՝ դրանով պայմանավորված՝ արագության գերազանցման փաստին։ Ըստ հանրային մեղադրողի՝ այդ պատճառով դատարանը բավարարել է պաշտպանական կողմի միջնորդությունները և դատարան է հրավիրել փորձագետներին․ «Վերջիններս ամբողջությամբ պնդեցին իրենց կողմից տրված եզրակացությունները, դրանց մեթոդիկան, ճշտությունը, կատարման եղանակները, հանգամանքները, և հենց փորձաքննության եզրակացությամբ է, որ այս արարքի քրեական հակաիրավականությունը պետք է հաստատվեր»,- նշեց Արմեն Բեգլարյանը։

Նա ասաց, որ այս արարքն ինքնին անզգուշությամբ կատարված հանցագործությունների շարքին է դասվում, և անզգուշությունը վարորդի հանցավոր ինքնավստահության մեջ է, որը գիտակցում է, որ խախտում է կատարում, բայց ենթադրում է, որ կխուսափի հետևանքներից, սակայն տվյալ պարագայում հետևանքից խուսափել չի ստացվել։ Բեգլարյանն ասաց նաև, որ դատարանում հետազոտված բոլոր ապացույցները հիմնավորում են Արամ Նավասարդյանի մեղավորությունը, այդ ապացուցներից ոչ մեկը չի հակասում մյուսին, ընդհակառակը՝ դրանք փոխլրացնում են իրար։ Նա միջնորդեց դատարանին Արամ Նավասարդյանի նկատմամբ կայացնել մեղադրական վերդիկտ։

Ավելին՝ սկզբնաղբյուրում։