8,8 մագնիտուդով երկրաշարժից հետո Ռուսաստանի և Ճապոնիայի ափերին ցունամի է հարվածել
Ռուսաստանի ափերին տեղի ունեցած 8,8 մագնիտուդով հզոր երկրաշարժից հետո ՌԴ Կամչատկայի թերակղզուն և Ճապոնիայի Հոկայդո կղզուն ցունամի է հարվածել: Կամչատկայում արձանագրվել են 3-4 մ բարձրությամբ ալիքներ:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը։ Մի քանի մարդ դիմել է բուժօգնության։
Կամչատկայի Պետրոպավլովսկ քաղաքում փլուզվել է մանկապարտեզի շենք, զոհեր չկան։Իսկ Kyodo գործակալությունը հաղորդում է, որ Ճապոնիայի հյուսիսային և արևելյան հատվածներում ցունամիի ալիքների բարձրությունը հասել է մինչև 50 սմ-ի։ Ցունամիի նախազգուշացումը խաթարել է երկաթուղային և օդային հաղորդակցությունը։
Ֆուկուսիմայի վնասված ատոմակայանից դադարեցվել է վերամշակված ռադիոակտիվ ջրի բացթողումը Խաղաղ օվկիանոս։Ճապոնիայի օդերևութաբանական գործակալությունը նախազգուշացրել է, որ ցունամիի ալիքների բարձրությունը կարող է հասնել մինչև 3 մետրի։
Նախազգուշացոմներ են տարածվել նաև ԱՄՆ Կալիֆոռնիայի, Ալյասկայի, Հավայիի, Կանադայի Բրիտանական Կոլումբիայի նահանգի, Չինաստանի Շանհայի և Ճեծյանի նահանգների համար։ The Associated Press գործակալության հաղորդմամբ՝ Հավայիում ցածրադիր վայրերի բնակիչներին տարհանման կոչ է արվել։ Սա համարվում է 2011 թվականից ի վեր ամենահզոր երկրաշարժը մոլորակի վրա։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
25/22 Երկուսով են քվեախցիկում
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան