Այս պահին դատարանը լուծել է միայն Փաշինյանի ավտոշարասյան կողմից վրաերթի ենթարկված հղի կնոջ գործով մեղավորության հարցը, ինչից տուժող կողմը գոհ է. փաստաբան
Այս պահին դատարանը դեռ վերդիկտ է կայացրել, որը հաստատել է Արմեն Ասլանյանի մեղավորությունը երկու՝ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի երկրորդ մասով և 244-րդ հոդվածով։ Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան կողմից մահացու վրաերթի ենթարկված հղի Սոնա Մնացականյանի գործով վերդիկտի հրապարակումից հետո լրագրողների հետ զրույցում ասել է տուժողի իրավահաջորդի փաստաբան Րաֆֆի Ասլանյանը:
«Այս պահին դատարանը լուծել է միայն մեղավորության հարցը ըստ էության, ինչից տուժող կողմը, բնականաբար, գոհ է։ Գոհ է այն իմաստով, որ դատարանի կայացրած վերդիկտը բխում է գործով հավաքված և դատարանում հետազոտված ապացույցների ծավալից», - նշել է նա։
Հաջորդիվ, ըստ փաստաբանի, արդեն լրացուցիչ դատալսումների փուլում դատարանն անդրադառնալու է պատժի հարցին։
«Բնականաբար, 244-րդ հոդվածով պատիժ չի նշանակվելու, որովհետև 2022 թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ մտած քրեական օրենսգրքով ճանապարհային տրանսպորտային պատահարի վայրը լքելը այլևս հանցագործություն չէ, իսկ 242-րդ հոդվածի երկրորդ մասով, բնականաբար, նշանակվելու է պատիժ»,-հայտարարել է նա։
Ճշտող հարցին՝ որքան պատիժ է նախատեսվում, Ասլանյանը պատասխանել է. «Տվյալ պահին գործող քրեական օրենսգրքով նշված արարքի համար նախատեսված էր ազատազրկում մինչև հինգ տարի ժամկետով։ Նոր քրեական օրենսգրքում ազատազրկումը սահմանվում է երկուսից հինգ տարվա ժամկետով, բայց հաշվի առնելով, որ անձի վիճակը վատթարացնող է, բնականաբար, տվյալ դեպքում կիրառելի է նախկին քրեական օրենսգիրքը»։
Հիշեցնենք, որ Փաշինյանի ավտոշարասյունը 2022 թվականի ապրիլի 26-ին Լեո-Պարոնյան փողոցների խաչմերուկում վրաերթի էր ենթարկել Երևանի բնակիչ 29-ամյա Սոնա Մնացականյանին, որը հղի էր: Նա հիվանդանոց էր տեղափոխվել մահացած վիճակում:
Այսօր դատարանը մեղավոր է ճանաչել Արամ Նավասարդյանին: Նշենք, որ ամբաստանյալ Արամ Նավասարդյանը մեքենայի վարորդն է, որը վրաերթի էր ենթարկել Սոնա Մնացականյանին, նա այս 3 տարիների ընթացքում կալանավորված չի եղել:




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
Հանքարդյունաբերությունը և կենսաբազմազանության պահպանումը․ քննարկում COP17-ի շրջանակում
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Իսրայելական ընտրությունների արդյունքները որոշում են խորհրդարանի կազմը, բայց չեն երաշխավորում նոր կառ...