Փաշինյանը հանրային միջոցները չարաշահում է անձնական նպատակներով
Մինչ ընդդիմադիր դաշտում չեն դադարում իրար ուտելու գործողությունները, միմյանց գոտկատեղից ներքև հարված հասցնելու քայլերը, Հայաստանի գործող իշխանությունները՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, ակտիվորեն նախապատրաստում են առաջիկա խորհրդարանական ընտրություններին՝ դրա համար օգտագործելով բոլոր հնարավոր ռեսուրսները։
Այդ թվում՝ չարաշահելով նաև պետական միջոցներով սնվող հանրային լրատվամիջոցների եթերը։ Արդեն մի քանի անգամ Հանրային հեռուստաընկերությունը եթեր է հեռարձակել Աննա Հակոբյանի «Կրթվելը նորաձև է» քննարկումը։ Ընդ որում, երեկ ամբողջությամբ հեռարձակվել է մեկ ժամից ավելի տեղի ունեցած քննարկումը, որի ընթացքում ելույթ են ունեցել միայն Աննա Հակոբյանն ու նրա ամուսինը՝ Նիկոլ Փաշինյանը։ Վերջինս ներկայացրել է իր «Իրական Հայաստանի» կոնցեպտը։
Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը հեռարձակվում է հարկատուների գումարներով, միայն 2025 թվականի համար Հանրայինին 6 մլրդ 578 մլն դրամ են փոխանցել իբր հանրության շահերը սպասարկելու համար։ Հանրայինը միշտ էլ եղել է օրվա իշխանությունների վերահսկողության ներքո, բայց Նիկոլ Փաշինյանի օրոք այդ հեռուստաընկերությունը ընդհանրապես դուրս է եկել հանրության վերահսկողությունից։
Քաղաքական հաղորդումները վերածվել են Փաշինյանի իշխանության համար շոուի, հատուկենտ հրավիրյալ ընդդիմադիր գործիչների հետ հարցազրույցներն էլ ավարտվում են սկանդալներով։
Այժմ էլ Հանրային հեռուստաընկերությունը լիովին անվճար հիմունքներով եթեր է հեռարձակում քարոզչական մի հաղորդում։ Ըստ փորձագետների, սա պետական բյուջեի հնարավորությունների օգտագործում է՝ հօգուտ իշխող ուժի։ Եթե Հանրայինը եթեր հեռարձակեր, բացի Փաշինյանից, նաև այլ ընդդիմադիր ուժերի միջոցառումները, դեռ մի կերպ կարելի կլիներ կուլ տալ այս անհեթեթությունը, բայց այն, ինչ փաշինյանական իշխանությունը անում է Հանրային հեռուստաընկերության գլխին, որևէ կերպ չի տեղավորվում «ժողովրդավարության բաստիոնի» մասին պատկերացումներում։ Ուստի, կարելի էր Հանրային հեռուստաընկերությունը անվանափոխել «Նիկոլ Փաշինյանի անձնական TV»-ի։ Դե իսկ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովն անգամ հարկ չի համարի մի ֆսսոց հանել այս կապակցությամբ։
Մարիա Դավոյան




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Շնորհակալություն ենք հայտնում Գորիսի և Գավառի մեզ վստահության քվե տված բոլոր հայրենակիցներին, և խոստ...
Նախ՝ խաղաղության պայմանագիր, հետո՝ TRIPP․ դրա վաղաժամ իրականացումը բխում է Ալիևի շահերից. Իրինա Յոլյ...
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027