Team-ը «Սևան Ստարտափ Սամմիթ»-ում ներկայացրեց AI, տելեկոմ և վերականգնվող էներգիայի ոլորտների հեռանկարները
Team Telecom Armenia-ն՝ որպես տեխնոլոգիական գործընկեր, այս տարի ևս ամռան ամենամասշտաբային նորարարական նախագծի՝ «Սևան Ստարտափ Սամմիթ»-ի կողքին էր: Վրանային բիզնես ֆորումի աշխարհագրությունը 2025-ին էապես ընդլայնվել է՝ մեկ շաբաթում Սևանի ավազանում համախմբելով շուրջ 15 000 մասնակցի աշխարհի 40 երկրից:
Սամմիթի ընթացքում անցկացվող CampFire Talk-ին ելույթներով են հանդես եկել Team Telecom Armenia-ի համահիմնադիրներ Հայկ և Ալեքսանդր Եսայանները՝ անդրադառնալով տելեկոմ և վերականգնվող էներգիայի ոլորտների զարգացմանն ու հեռանկարներին, ինչպես նաև Հայաստանում գերհզոր AI կենտրոնի կառուցմանը:
Team Telecom Armenia-ի գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը կարևորել է «Սևան Ստարտափ Սամմիթ»-ում մեծ ենթակառուցվածքային ընկերության և IT համայնքի միջև երկխոսությունը։
«Մենք՝ որպես տեխնոլոգիական մեծ ենթակառուցվածքներ ունեցող և զարգացնող ընկերություն, այստեղ ենք՝ ներկայացնելու, թե ուր է գնում տելեկոմ ոլորտը, և նորարարություններն ինչպես են ազդում ոլորտի ու դրանում ընթացող փոփոխությունների վրա: Միաժամանակ, սա հրաշալի հարթակ է՝ ծանոթանալու նոր, թարմ գաղափարների, տեսնելու՝ ինչ մտքեր են գեներացնում մեր երիտասարդները, դեպի ուր են նայում, և ինչպես կարող ենք համադրել տեխնոլոգիական տարբեր ոլորտները»,-ասում է Հայկ Եսայանը:
«Սևան Ստարտափ Սամմիթ» նախագծի տնօրեն Վահագն Ռափյանը նշում է՝ վրանային բիզնես ֆորումի աշխարհագրության մեծացումն էապես նպաստում է նորանոր նախաձեռնությունների մեկնարկին:
«Փորձել ենք այս տարի Սամմիթը դարձնել միջոցառումների պլատֆորմ և անցկացրել ենք տարբեր ոլորտային միջոցառումներ ու կրթական ծրագրեր: Այս ամենի հարթ ու արդյունավետ ընթացքի համար կարևոր է մեր գործընկերների դերակատարումը: Արդեն երկար տարիներ ավանդաբար համագործակցում ենք Team Telecom Armenia-ի հետ, որը շուրջ 40 հեկտար տարածքում, որտեղ ենթակառուցվածքներն այդքան էլ զարգացած չեն, ապահովում է մեր որակյալ ինտերնետ կապը»,-ասում է Վահագն Ռափյանը:
Այս տարի ևս Սամմիթի շրջանակում անցկացվել է Sevan EV Rally-ն, որի մասնակից էլեկտրամեքենաների լիցքավորումն իրականացվել է Team Energy-ի՝ հատուկ ավտովազքի համար տեղադրված արագ լիցքավորման կայաններում։ Միջոցառման նպատակն էր ուշադրություն հրավիրել Սևանի էկոմիջավայրի վրա:
Հավելենք, որ մինչ օրս նախագծի 12 միջոցառումներին ներգրավվել է մոտ 60 000 մասնակից աշխարհի շուրջ 60 երկրից: Ավելի քան 1700 ստարտափ ընկերություններից շատերը գրանտային մրցանակներ են ստացել շուրջ 650 000 ԱՄՆ դոլարի հասնող մրցանակային ֆոնդից։ Նախագծի շրջանակում կատարված ներդրումների և ներդրումային պայմանավորվածությունների չափը գերազանցում է 5 միլիոն ԱՄՆ դոլարը։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
Հանքարդյունաբերությունը և կենսաբազմազանության պահպանումը․ քննարկում COP17-ի շրջանակում
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Իսրայելական ընտրությունների արդյունքները որոշում են խորհրդարանի կազմը, բայց չեն երաշխավորում նոր կառ...