Նոր արևային վահանակները աշխատում են նույնիսկ շենքերի ներսում
Թայվանի Յանգ Մինգի ազգային համալսարանի աշխատակիցները մշակել են պերովսկիտային արևային մարտկոցներ, որոնք կարող են արդյունավետորեն էներգիա արտադրել նույնիսկ մթնշաղի պայմաններում։ Սա դրանք հարմար է դարձնում փակ տարածքներում օգտագործման համար, գրում է 4pda.to–ն։
Արևային մարտկոցները հասնում են 38.7% բարձր հզորության փոխակերպման արդյունավետության (PCE) 2000 լյուքս լուսավորության պայմաններում։ Տեխնոլոգիան հիմնված է պերովսկիտի փոփոխված կազմի վրա։ Լուծույթում մոլեկուլների համամասնությունները փոխելով նրանք հասել են տարրի այն անհրաժեշտ կոնցենտրացիային, որը թույլ է տալիս լույսի արդյունավետ կլանում նույնիսկ ցածր պայծառության պայմաններում։
Նման պարամետրերը անհասանելի են ավանդական սիլիցիումային վահանակների համար, որոնք սահմանափակված են իրենց կոշտ կառուցվածքով և օգտագործման նեղ շրջանակով։ Եվ չնայած նոր վահանակի արդյունավետությունը 12.7% է ստանդարտ արևային լուսավորության պայմաններում (12,000 լյուքս), փոխարենը այն գերազանց արդյունքներ է ցույց տալիս թույլ լուսավորության պայմաններում։
Բարակ, ճկուն և նույնիսկ կիսաթափանցիկ պերովսկիտային տարրերը կարող են ներդրվել պատուհանների, պատերի և նույնիսկ գաջեթների մեջ։ Դա նշանակում է, որ այդ տարրերը կարող են օգտագործվել բազմազան խնդիրների համար՝ սկսած սպառողական էլեկտրոնիկայի լիցքավորումից մինչև խելացի ենթակառուցվածքների ստեղծում։
Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։ Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը։
Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։
Զանգահարեք 8757, 010 440055
էլ. փոստ ֊ [email protected]




















25/22 Երկուսով են քվեախցիկում
Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել է
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...