Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-ից Ֆիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ Կարապետյան «ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ» Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ» Խաղաղության պայմանագրին պակասում է ընդամենը մի բան՝ երաշխիքներ. Նարեկ Կարապետյան Դուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներին
Շնորհավորում եմ Ձեզ օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առթիվ. Սամվել ԿարապետյանՄեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-իցՖիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ ԿարապետյանԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPP
Քաղաքականություն

«Մի իշխանություն, որը պատրաստ է անել Ալիեւի կամ Էրդողանի ցանկացած խոսք, ինչպե՞ս կարող է Բաքվից մեր գերիների վերադարձի քայլ կատարել». Ռուզան Ստեփանյան

«Համահայկական ճակատ» շարժման անդամ Ռուզան Ստեփանյանը «Հայելի» ակումբում անդրադառնալով խնդրին, որ երեկվանից հայտնի է դարձել, որ «Կարմիր Խաչը» այլեւս չի այցելի Բաքվում գտնվող մեր ռազմագերիներին՝ ասաց. «Դա շատ կարեւոր հարց է, թեպետ արդեն քանի ամիս խոսվում էր, որ Բաքուն ամեն ինչ անելու է, որպեսզի «Կարմիր խաչի» միջազգային գրասենյակն իրենց մոտ փակվի: Երեկ Հայաստանի գրասենյակից տեղեկացրին, որ Բաքվում պահվող գերիների վերջին տեսակապն ընտանիքների հետ եղել է հունիս ամսին եւ իրենք արդեն ընտանիքներին տեղեկացրել են, որ իրենք չգիտեն, թե այսուհետ ինչ տարբերակով հնարավոր կլինի կամ չի լինի տեսակապ ունենալ: Կամ արդյո՞ք հնարավոր կլինի , որ «Կարմիր խաչին» փոխարինի մեկ այլ կազմակերպություն, որը որոշակիորեն կապ կհաստատի Բաքվում պահվող մեր հայրենակիցների եւ իրենց ընտանիքների միջեւ:

Սա այն էր, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը ամեն ջանք գործադրեց, որպեսզի մեր տղաները մնան Բաքվում մենակ: Մենք շատ լավ գիտենք, որ Բաքվի իշխանությունը միջազգային որեւէ կառույցի, որեւէ լրագրողի, որեւէ փաստաբանի այս ընթացքում թույլ չի տվել մասնակցել Բաքվում իրականացվող  շինծու, կեղծ դատավարությանը: Ուստի «Կարմիր խաչի» բացակայությունը մեծ ահազանգ էր, ահանգնացող լուր էր գերիների, ինչպես նաեւ անհետ կորածների ընտանիքների համար, որովհետեւ, ի վերջո, անհետ կորածների ընտանիքները բազմիցս եղել են «Կարմիր խաչում»:

Եվ կար այն հույսը, որ այս կառույցը երբեւէ իրենց զավակների կամ հայրերի որոնման եւ գտնելու աշխատանքներ կիրականացնի: Գեներալ Արշակ Կարապետյանը իր ելույթներում բազմիցս ասել է, որ Նիկոլ Փաշինյանը հենց անձնապես ինքն է պայմանավորվել Ալիեւի հետ՝ Ռուբեն Վարդանյանին հանձնելու այնտեղ գերեվարության: Եվ այս ընթացքում իշխանության կողմից որեւէ հերքում չի եղել: Եվ եթե Նիկոլ Փաշինյանի իշխանությունը խնդրում է Ալիեւին, որ մեր հայրենակցին գերեվարի Բաքվում, ինչպես կարող է Նիկոլ Փաշինյանի իշխանությունը որեւէ քայլ իրականացնել մեր գերիներին վերադարձնելու համար: Դրա համար այս իշխանությունը տվեց քարտեզները, տվեց վերջին մարդասպանին, որը պահվում էր Հայաստանում, ամեն ինչ հանձնեց ոչնչի դիմաց: Ամեն ինչ:

Չկա, որ ինքն ասի, այս քարտեզները տալիս եմ, դուք դրա դիմաց պետք է վերադարձնեք տասը գերու, կամ անհետ կորածների որոնողական աշխատանքներ պետք է իրականացնեք: Մի իշխանություն, որը խնդրում է եւ պատրաստ է անել Ալիեւի կամ Էրդողանի ցանկացած խոսք, հորդորում եմ, որ գերիների եւ անհետ կորածների ընտանիքները համախմբվեն եւ լուրջ պայքար իրականացնեն, որովհետեւ, բազմիցս ասել եմ, այս իշխանությունը վաղուց փակել, ծալել-դրել է  գրպանը:

Շուտով երկու ամիսը կլրանա, որ ԱԱԾ պետ է փոխվել, իսկ անհետ կորածների ընտանիքները դեռ մնացել են անորոշության մեջ: Չկա մեկը, որ նրանց ընդունի, ասի՝ եկեք զբաղվենք ձեր հարցով: Եթե ընդունում էլ են, ասում են՝  մենք նոր ենք եկել եւ պետք է զրոյից զբաղվենք ձեր հարցով: Այսպես, Նիկոլ Փաշինյանի բոլոր պաշտոնյաները զրոյական կետը իրենց համար դարձրել են «սուրբ կետ»: