IDBank-ի պրեմիում դասի նոր բիզնես քարտը՝ Mastercard Business Preferred
Բացառիկ առավելություններով պրեմիում դասի նոր քարտ բիզնեսի համար IDBank-ից՝ Mastercard Business Preferred, որ բացում է աշխարհի դռները հաճախորդների առաջ, տալիս բազմաթիվ հնարավորություններ ճամփորդելիս։
IDBank-ը ոչ միայն ներկայացնում է նոր քարտն իր յուրահատուկ առավելություններով, այլ նաև որպես մեկնարկային բացառիկ անակնկալ առաջարկում է բիզնեսներին ձեռք բերել քարտը 50% զեղչով՝ սպասարկման ողջ 5 տարիների համար։ 2025թ․ հուլիսի 31-ից դեկտեմբերի 31-ը ձեռք բերելով IDBank MC Business Preferred քարտը՝ հաճախորդը մեկ տարվա համար կվճարի 25,000 դրամ՝ նախկին 50,000 դրամի փոխարեն 5 տարի շարունակ։
IDBank-ի Էկոհամակարգի զարգացման և գործընկերների հետ համագործակցության գծով մենեջեր Գոհար Ղուկասյանի խոսքով՝ այս քարտը բիզնեսի նոր սիրելի պրոդուկտն է դառնալու, հատկապես այն անձանց համար, որ հաճախ են գործուղումներ ունենում․ «Պատահական չէ, որ մենք այս անակնկալ առաջարկով ենք տալիս այս քարտի մեկնարկը․ ամեն անգամ մենք փորձում ենք առավել հասանելի ու հաճելի դարձնել մեր ցանկացած նոր պրոդուկտից օգտվելու գործընթացը։ IDBank-ը՝ որպես բիզնեսի հավատարիմ ու վստահելի գործընկեր, մշտապես նոր ուղիներ է փնտրում գործընկերների աշխատանքային գործընթացն առավել շահավետ ու հարմարավետ դարձնելու համար թե՛ Հայաստանում, թե՛ մեր սահմաններից դուրս», - ասաց Գոհար Ղուկասյանը։
Քարտի հիմնական և առանցքային առավելություններից են՝
- Անսահմանափակ անվճար մուտքի հնարավորություն աշխարհի 1200+ օդանավակայանների բիզնես սրահներ 450 քաղաքներում և անվճար 2 հյուրի հնարավորություն,
- անսահմանափակ Fast Track՝ օդանավակայանի անվտանգության ստուգումների երկար հերթերից խուսափելու համար,
- 24/7 concierge ծառայություն,
- միջազգային ռոումինգ Flexiroam-ի հետ,
- ճամփորդական ապահովագրություն։
Մեր օրերում, երբ աշխարհի ցանկացած երկիր հասնելը շատ ավելի հասանելի է, ընկերությունները մեծ կարևորություն են տալիս միջազգային ֆորումների, միջոցառումների և դասընթացների մասնակցությանը, IDBank MC Business Preferred քարտը հավատարիմ ընկեր կդառնա թե՛ ղեկավարների, թե՛ աշխատակիցների համար նոր փորձի ու գիտելիքների հետևից գնալու ճանապարհին։
Քարտի մանրամասներին ծանոթացե՛ք այստեղ։
ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
Հանքարդյունաբերությունը և կենսաբազմազանության պահպանումը․ քննարկում COP17-ի շրջանակում
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Իսրայելական ընտրությունների արդյունքները որոշում են խորհրդարանի կազմը, բայց չեն երաշխավորում նոր կառ...