Ադրբեջանցի պատգամավորը հայտարարել է, որ «Տատիկ-պապիկ» հուշարձանը, ինչպես նաև 1988 թվականից ի վեր Արցախում կառուցած ցանկացած հուշարձան պետք է ապամոնտաժվի
Ադրբեջանցի պատգամավոր Հասանգուլիևը հայտարարել է, որ «Մե՛նք ենք մեր սարերը» (Տատիկ-պապիկ) հուշարձանը, ինչպես նաև 1988 թվականից ի վեր Արցախում կառուցած ցանկացած հուշարձան պետք է ապամոնտաժվի։
«Խանքենդիում (օկուպացված Ստեփանակերտ) 1967 թվականին կառուցված և «հայ ազգայնականների և հայկական անջատողականության խորհրդանիշ» (չակերտները՝ Tert.am) դարձած «Մենք և մեր սարերը» կոչվող հուշարձանը պետք է ապամոնտաժվի, և դրա տեղում պետք է կանգնեցվի ադրբեջանցի զինվորի պատվին շքեղ հուշարձան»։
Ընդհանուր առմամբ, 1988 թվականից ի վեր «հայ անջատողականների» (չակերտները՝ Tert.am) կողմից կառուցված ցանկացած հուշարձան պետք է ապամոնտաժվի։ Որովհետև նման հուշարձանները իրականում վերստին արյունահոսում են տարիների ընթացքում անջատողականության պատճառած վերքերը և հիշեցնում մեզ պատերազմի ցավի մասին։
Խանքենդին (օկուպացված Ստեփանակերտ) պետք է հայտարարվի առնվազն երկրի երկրորդ մայրաքաղաք, այնտեղ պետք է կառուցվի Ադրբեջանի Հանրապետության նախագահի ժամանակակից գրասենյակ, իսկ պետության ղեկավարը պետք է ամառային ամիսներին այնտեղ ընդունի իր հյուրերին։ Կառավարությունը պետք է մտածի այս մասին»,- հայտարարել է «Արդարություն, Իրավունք, Ժողովրդավարություն» կուսակցության նախագահ, պատգամավոր Հասանգուլիևը։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
25/22 Երկուսով են քվեախցիկում
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան