Սպիտակ տունը հաստատել է հակառուսական նոր պատժամիջոցներ սահմանելու մտադրությունը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին հայտարարել է, որ մտադիր է պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ, եթե ուկրաինական հակամարտության կարգավորման հարցում առաջընթաց չգրանցվի իր սահմանած ժամկետներում:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ԱՄՆ նախագահն ասել է NEWSMAX-ին տված հարցազրույցում:
Նա նշել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցներում ասել է, որ այս պատերազմը սարսափելի է և պետք է ավարտվի:
«Ես կարծում էի, որ մենք երեք անգամ անընդմեջ պայմանավորվել ենք այդ մասին, և միգուցե նա ցանկանում է փորձել այդ ամենը վերցնել իր վրա։ Կարծում եմ՝ նրա համար շատ դժվար կլինի»,-ասել է Թրամփը:
Նա հայտարարել է, որ եթե հակամարտությունը շարունակվի, ապա ԱՄՆ-ն պատժամիջոցներ կկիրառի:
Ավելի վաղ Սպիտակ տան ղեկավարը որպես համաձայնագրի կնքման վերջնաժամկետ նշել էր օգոստոսի 8-ը:




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
25/22 Երկուսով են քվեախցիկում
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան