Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Արի՛ ընտրության, ընտրի՛ր փոփոխությունը, ընտրի՛ր «Ուժեղ Հայաստանը» ՈւՂԻՂ. «Լուսավոր Հայաստան» կուսակցության քարոզարշավը Վարաչպետական մրցավազքը պետք է մի կողմ դնել. նախ պետք է ամեն ինչ անենք, որ Հայաստանը լինի․ Էդմոն Մարուքյան Մայիսի 24-ին «Ուժեղ Հայաստան» դաշինքը գալիս է Ավան վարչական շրջան Սամվել Կարապետյանը Կոտայքի մարզի բնակիչների հետ հանդիպման ժամանակ ներկայացրել է բոլորի կյանքը բարելավելու ծրագրերը Ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը. Էդմոն Մարուքյան Զելենսկին Երևան գալուց առաջ Բաքվում էր, բայց պրովոկացիոն հակառուսական հայտարարություններ այնտեղ չարեց․ Վահե Հովհաննիսյան Բանակի վերազինումից հետո ծառայության ժամկետը աստիճանաբար կրճատվելու է մինչև 1 տարի․ «Ուժեղ Հայաստան» Ժամանակն է անկարողներին փոխել ուժեղով․ Լիլիա Շուշանյան Այն ինչ կարելի է քպ-ականներին, չի կարելի ընդդիմադիրներին. Գոհար Ղումաշյան Ստեփանավան քաղաքի Աշոտաբերդ թաղամասի սիրելի հայրենակիցներ ջան, չհավատա՛ք ստերին ու կեղծիքներին. «Ուժեղ Հայաստան» Կապիտուլյացիոն իշխանության նոր միթոսը․ հայկական ապրանքների արտահանում առանց շուկայի
Թոփուրիան ցանկանում է մենամարտել Ծառուկյանի դեմՏաշիրի բնակիչներն էլ գիտեն, որ եթե մենք չգնանք ընտրության՝ ադրբեջանցիները կգան․ «Ուժեղ Հայաստան»Իդա օրն պադմագան օրը . ձեր ցավը տանիմ. Նարեկ ԿարապետյանԻրանի հետ գործարքը կամ հիանալի կլինի, կամ՝ ոչ․ Թրամփ«Դասավանդի՛ր հանուն Հայաստանի»-ն և «Թովմասյան» հիմնադրամը ստորագրել են հուշագիրՎահագն Խաչատուրյանը ստորագրել է մի շարք օրենքներԾննդավայրս․ Նարեկ ԿարապետյանԼոռու մարզի քրեական ոստիկանները հերթական սպանության նախապատրաստությունն են բացահայտելՀՀ ՊՆ նախկին շենքի մոտ բախվել է 3 ավտոմեքենա․ խցանումը հասնում էր մինչև Արագածոտնի մարզԸստ գտնվելու վայրի ընտրատեղամասի ցուցակում ընդգրկվելու դիմումներն ընդունվում են մինչև մայիսի 26-ը«Այս մարդը Ալիևին «ոչ» ասելու կամք չունի». Մենուա ՍողոմոնյանՄիայն Ուժեղ Հայաստանը կստեղծի հուսալի ճանապարհ դեպի արևելք, դեպի արևմուտք, դեպի հյուսիս և դեպի հարավ. Հրայր Կամենդատյան«ՀայաՔվեն» աջակցում է «Ուժեղ Հայաստանին»․ մարդկանց տրամադրվածությունը դրական է․ Ավետիք Չալաբյան«Ուժեղ Հայաստանի» քարոզարշավը շարունակվում է Լոռու մարզի Տաշիր համայնքումԲելառուսի ընդդիմության առաջնորդն առաջին պաշտոնական այցով ժամանել է ԿիևԲարի ու ուժեղ Ստեփանավանը. Նարեկ Կարապետյան«Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքը Ստեփանավանում․ ՀայաՔվեԲագրատաշենի անցակետից ետ են ուղարկել դեպի ՌԴ արտահանվող ելակը․ պատգամավորն ահազանգում է2026-ին կզացնում ենք 16֊ին. Արշակ Կարապետյան Երկու հողամաս, բնակելի տուն Դիլիջանում, բնակարան Երևանում․ ի՞նչ է հայտարարագրել Սրբուհի Գալյանը
Քաղաքականություն

Մոտ երեք տարի շարունակ Հայաստանում պտտվում էր Սնուփ Դոգի համերգի թեման․ Հրայր Կամենդատյան

Հրայր Կամենդատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
 
Մոտ երեք տարի շարունակ Հայաստանում պտտվում էր Սնուփ Դոգի համերգի թեման: Այն որ համերգի կազմակերպիչները ունեին պետական հովանավոր ամենաբարձր պաշտոնական անձիք, դա կասկած չէր հարուցում եվ դա պնդելու համար պետք է ի գիտություն ընդունենք, որ․ 
 
1. Պետական միջոցները տրամադրվել էին առանց որևէ երաշխիքի
2. Համերգի հետաձգման պարագայում տարիներ շարունակ պետական վերահսկողական ոչ մի ծառայություն նույնիսկ մի մետր անգամ չմոտեցավ թեմային
3. Հրավիրողների հետ գործը համակարգող ԿԳՍՄ նախարարությունը տարիներ շարունակ ցուցաբերում էր ,հիրավի , գթասիրտ լոյալություն եվ գումարի ետ գանձման , պետական միջոցների անհայտ շրջապտույտի տոկոսների մասին անգամ մեկ ծպտուն չէր հանում
4. Բնականաբար օլիմպիական հանգստություն էր դրսևորում հայրենի գլխավոր դատախազությունը, առանձնապես նրա կազմում գործող պետական շահերի պաշտպանության ստորաբաժանումը
 
Ակնհայտ է, որ բոլորը համակերպվել էին պետական բյուջեից անհետացած վեցուկես միլիոն ԱՄՆ դոլարի գոլորշիացման փաստի հետ եվ միայն առանձին ընդդիմադիրներ ժամանակ առ ժամանակ անդրադառնում էին հարցին:
 
Սնուփ Դոգը չեկավ, բայց իրեն փոխարեն, ինչպես պնդում են համերգի կազմակերպիչները, եկել է համարժեք հետույքով եվ բացարձակ վոկալ չունեցող մի կին: Չենք ցանկանում քննարկել այդ կատարող կնոջ արտաքին եվ ձայնային տվյալները, բայց կան որոշ հարցեր, որոնք պտտվում են այս ,,համերգ,, կոչված խարդախության շուրջ:
Երևանի քաղաքապետարանի մի պաշտոնյայի գրառումը, որտեղ նա ինքնամոռաց կերպով գովերգում էր համերգի միտքը եվ կազմակերպիչներին, պարզապես ստիպում է հանրության գիտակից հատվածին ուղղել բավականին մռայլ եվ սթափ հարցեր:
1. Ինչ է նշանակում կառավարության կողմից տարածված հաղորդագրությունն այն մասին, որ երգչուհին փոխարինելու է թմրամոլ սևամորթին: Որքան որ մեզ է հայտնի համաշխարհային բաց տվյալներից, նրանք միասին նույն կորպորացիայի մեջ չեն եվ ուրեմն չեն կարող դե յուրե փոխարինել իրար:
2. Ինչ է նշանակում համերգի փոփոխություն , եթե կազմակերպիչները չեն ներկայացրել թմրամոլի հետ կնքված պայմանագրով վնասների փոխհատուցման մասին տեղեկատվություն
3․ Ով , երբ , ինչպես պետք է փոխհատուցի ՀՀ կառավարությանը 6,5 մլն ԱՄՆ դոլարը երեք տարի անտոկոս ռեսուրս օգտագործելու համար?: Միայն հայկական պարտատոմսերում տարեկան 7,2 տոկոսով ընդգրկելու պարագայում գումարը կկազմեր 6,5 միլիոնի քսանմեկ տոկոսը, որն էլ կկազմեր 1,36 մլն ԱՄՆ դոլար:
4․ Ով է կազմել համերգի կազմակերպիչների եվ ԿԳՍՄ միջև կնքված պայմանագիրը, որտեղ ըստ երևույթին երաշխիքների վերաբերյալ պարտավորություններ են եղել, որոնք խախտվելու դեպքում տուգանքների դարաշրջան պետք է բացվեին, եվ դատական լուրջ գործընթացի հիմք պետք է ստեղծեին:
5. Պետական վերահսկողական ծառայությունը ինչու երեք տարի շարունակ չի անդրադարձել մեր կողմից քննարկվող հարցերին: Միթե հանրային շահի տեսանկյունից եվ պետական միջոցների վատնման հատկանիշներ չէին նկատվում արծածվող թեմային մեջ:
 
Հարցերը բազմաթիվ են եվ յուրաքանչյուր հարցը կարող է քննության հիմք, պաշտոնական, ծառայողական քննությունների առիթ հանդիսանալ, բայց դրա փոխարեն հայտարարվում է, որ հետույքաշատ կինը փոխարինելու է թմրամոլին եվ վերջ։
 
Սա այդ դեպքը չէ եվ ոտքի վրա կատարվող խարդախության գործը պետք է քննվի: Մասնավորապես
1․ Համերգի կազմակերպիչները հայտարարել էին, որ վեց ու կես միլիոնից երեքն է վճարվել թմրամոլին, և մնացյալ մասն ըստ երևույթին իրենց գործառնական ծախսերն ու շահույթն են կազմել: Ելնելով վերոհիշյալից, հորդորում ենք ԿԳՍՄ նախարարությանը հրապարակել համերգի կազմակերպիչների կապալային, ենթակապալային պայմանագրային հավելվածները, որտեղ հստակ պետք է լինի ակնկալվող ծախսերի հոդվածները եվ գումարային ծավալները։
 
Բնականաբար ԿԳՍՄ նախարարությունը կհրաժարվի կատարելու այդ պահանջը եվ որպես հիմնավորում կներկայացնի կոմերցիոն գաղտնիքի չհրապարակման վերաբերյալ փնթի արդարացում եվ դա կանի միայն մեկ բանի համար , իմ սիրելի հայրենակիցներ: Որպեսզի հանրությունը չիմանա, որ թմրամոլի երեք միլիոնը վերադարձնելուց հետո, այդ վերադարձված փողով կազմակերպել են հետույքակիր կնոջ համերգը եվ այդտեղ էլ ահռելի անիմաստ ուռճացրած ծախսեր են մտցրել: Արդյունքում թմրամոլի համերգի կազմակերպիչներին մնալու է նրա հետ չկայացած համերգի շահույթը եվ ավելի էժան լոպեսյան համերգի շահույթը: Լայն հանրությանն էլ տեղեկացնենք, որ լոպեսյան համերգների համար նրա թիմը որպես կանոն պահանջում է 1-1,5 մլն ԱՄՆ դոլար:
 
Բազմաթիվ այլ հարցեր էլ կան այս թեմայի մեջ եվ շուրջ, բայց դրանց մենք կանդրադառնանք 2026 թվականի Հունիսի տասից հետո: Ջաններդ յուղեք անբասիր ազնիվ թավշյա գողեր: