Իրանն ու Պակիստանը քննարկել են Ռուսաստանին և Եվրոպային կապող տնտեսական միջանցքի ստեղծման հարցը
Իրանի ազատ առևտրի, արդյունաբերական և հատուկ տնտեսական գոտիների բարձրագույն խորհրդի քարտուղար Ռեզա Մասրուրը հայտարարել է, որ համատեղ ազատ առևտրի գոտու ստեղծումը և Իրանի միջոցով Չին-պակիստանյան տնտեսական միջանցքի (CPEC) միացումը Ռուսաստանին և Եվրոպային կարող են ընդգրկվել Թեհրանի և Իսլամաբադի առևտրային հարաբերությունների օրակարգում, հայտնում է Mehr-ը։
Կիրակի օրը Պակիստանի առևտրի դաշնային նախարար Ջամ Քամալ Խանի հետ հանդիպմանը ելույթ ունենալով՝ Մասրուրը հայտարարել է, որ «բարիդրացիական հարաբերությունները կարող են ճանապարհ հարթել Իրանի և Պակիստանի միջև առևտրի ընդլայնմանը, համատեղ արտադրական հզորությունների ակտիվացմանը և տնտեսական փոխանակումների բարգավաճմանը»։ Երկու պաշտոնյաները հանդիպել են շաբաթ օրը մեկնարկած՝ նախագահ Մասուդ Փեզեշքիանի և նրան ուղեկցող պատվիրակության՝ Պակիստան կատարած պաշտոնական այցի շրջանակներում։
«Իրանն ու Պակիստանը՝ որպես ընդհանուր պատմությամբ և քաղաքակրթությամբ երկու բարեկամ երկրներ, ունեն անհրաժեշտ ներուժ՝ բոլոր ոլորտներում համագործակցությունն ընդլայնելու համար», – հավելել է Մասրուրը։ Անդրադառնալով երկկողմ հարաբերությունների ամրապնդման համար փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներին՝ նա ասել է, որ օֆշորային ֆերմերության միջոցով բրնձի մշակումը և դրա վերամշակումը Չաբահարի ազատ գոտում կարող են ընդգրկվել օրակարգում, քանի որ Իրանը բախվում է ջրի սղությանը։
Երկու երկրների ձեռնարկատերերին բազմակի մուտքի արտոնագրերի տրամադրումը, համատեղ ազատ առևտրի գոտու ստեղծումը և Իրանի միջոցով Չին-պակիստանյան տնտեսական միջանցքի (CPEC) միացումը Ռուսաստանին և Եվրոպային առանցքային նախաձեռնություններ են, որոնք կարող են հանգեցնել երկու երկրների միջև տնտեսական հարաբերությունների կտրուկ աճի, հավելել է իրանցի պաշտոնյան։
Քամալ Խանն իր հերթին ողջունել է այդ առաջարկները՝ դրանք անվանելով շուրջ 3 միլիարդ դոլար գնահատվող ընթացիկ տնտեսական փոխանակումների ակտիվացման կարևոր գործոն։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
25/22 Երկուսով են քվեախցիկում
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան