Ուկրաինան պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի «ստվերային նավատորմի նավապետների» դեմ
Ուկրաինան պատրաստել է պատժամիջոցների երեք փաթեթ, և առաջինն արդեն կիրառվել է։ Այն վերաբերում է ռուսաստանյան «ստվերային» նավատորմի նավապետներին։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, հաղորդում է РБК-Украина-ն։
«Այսօր խորհրդակցություն եմ անցկացրել մեր պատժամիջոցային քաղաքականության վերաբերյալ։ Պատրաստվել է պատժամիջոցների երեք փաթեթ։ Եվ առաջին փաթեթն արդեն այսօր կիրառվել է՝ պատժամիջոցներ ռուսաստանյան «ստվերային նավատորմի» նավապետների դեմ», - հայտարարել է Զելենսկին։
Նա հավելել է, որ Ուկրաինան այս բոլոր փաթեթները կհամաժամանակացնի գործընկեր երկրների հետ, որպեսզի ճնշումն աշխատի իրավազորությունների մեծ մասում։
Սահմանափակումները սահմանվել են 94 անձի դեմ։ Ցուցակում կան Ռուսաստանի, Վրաստանի, Բանգլադեշի և Չինաստանի քաղաքացիներ, վարորդներ։
Բացի այդ, պատժամիջոցների տակ են հայտնվել մի շարք ընկերություններ։
Պատժամիջոցների հարցերով լիազոր Վլադ Վլասյուկը լրագրողներին մեկնաբանություն է տվել պատժամիջոցային փաթեթի վերաբերյալ։
Նա հաստատել է, որ «Ստվերային նավատորմի նավապետներ» փաթեթը նախատեսում է պատժամիջոցներ 94 նավապետների դեմ, որոնք ռուսաստանյան նավթ են տեղափոխել՝ շրջանցելով գնային սահմանաչափը, ինչպես նաև այդ նավատորմի հինգ օպերատոր ընկերությունների դեմ։
«Օրինակ, Մյանմարի քաղաքացի Սո Հլաին Վինը JUN MA լցանավի (ԵՄ-ի, Շվեյցարիայի, Մեծ Բրիտանիայի, Կանադայի և Ավստրալիայի պատժամիջոցների տակ) նավապետն է, որն ավելի քան 40 ուղերթ է կատարել ռուսաստանյան նավահանգիստներից դեպի Չինաստան, Հնդկաստան և Թուրքիա։ Նման նավապետների դեմ անձնական սահմանափակումները պատժամիջոցային սխեմաներին մասնակցությունը կդարձնեն տոքսիկ և կփակեն նրանց մուտքը դեպի քաղաքակիրթ աշխարհ», - ընդգծել է Վլասյուկը։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
25/22 Երկուսով են քվեախցիկում
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան