Իսրայելը մտադիր է ամբողջությամբ օկուպացնել Գազան․ Ynet
Իսրայելի կառավարությունը՝ վարչապետ Բենիամին Նեթանյահուի գլխավորությամբ, պատրաստվում է հաստատել Գազայի հատվածի լիակատար օկուպացիայի ծրագրերը: Այս մասին Ynet պորտալին հայտնել են Նեթանյահուի շրջապատի բարձրաստիճան պաշտոնյաները։
«Զառը նետված է, մենք շարժվում ենք դեպի Գազայի հատվածի լիակատար օկուպացիա», – ասել են պաշտոնյաները։
Միևնույն ժամանակ, Ynet-ը նշում է, որ Իսրայելի ռազմական ղեկավարությունը, այդ թվում՝ շտաբի պետը, դեմ է նման որոշմանը: Նա պետք է այցելեր օգոստոսի 4-ին, բայց չեղարկեց այցը: Սակայն կառավարությունը հստակեցրեց, որ պատրաստ է անտեսել զինվորականների կարծիքը: «Մարտական գործողություններ կանցկացվեն նույնիսկ այն տարածքներում, որտեղ պատանդներ են պահվում: Եթե Իսրայելի պաշտպանության բանակի շտաբի պետին սա դուր չգա, նա կարող է հրաժարական տալ», – Ynet-ը մեջբերում է պաշտոնյաներից մեկի խոսքերը։
Պորտալի տվյալներով՝ Նեթանյահուն շուտով կարող է կաբինետին ներկայացնել առաջարկ՝ բանակին Գազայի հատվածի լիակատար օկուպացիայի հրաման տալու վերաբերյալ: Ynet-ի փոխանցմամբ՝ Իսրայելի քաղաքական ղեկավարությունը եկել է այն եզրակացության, որ համաձայնագրի արդյունքում պատանդների ազատ արձակումն այլևս հնարավոր չէ այն պատճառով, որ բանակցությունները փակուղի են մտել։
Նեթանյահուն դեռևս պաշտոնապես չի հայտարարել, որ Իսրայելը մտադիր է ամբողջությամբ օկուպացնել պաղեստինյան անկլավը։ Միևնույն ժամանակ, նա բազմիցս ընդգծել է, որ իր երկիրը մտադիր է ամեն դեպքում հասնել Գազայում պատերազմի հիմնական նպատակներին՝ ջախջախել արմատական ՀԱՄԱՍ շարժման ռազմաքաղաքական կառուցվածքը և վերադարձնել գոտում պահվող բոլոր առևանգվածներին։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
Հանքարդյունաբերությունը և կենսաբազմազանության պահպանումը․ քննարկում COP17-ի շրջանակում
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Իսրայելական ընտրությունների արդյունքները որոշում են խորհրդարանի կազմը, բայց չեն երաշխավորում նոր կառ...