Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ Կարապետյան «ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ» Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ» Խաղաղության պայմանագրին պակասում է ընդամենը մի բան՝ երաշխիքներ. Նարեկ Կարապետյան Դուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներին Ապահով սահման՝ անվտանգ ապագա մեր երեխաների համար․ Ուժեղ Հայաստան Այս իշխանություններին այլևս ոչ մի երկիր լուրջ չի ընդունում. Մենուա Սողոմոնյան
Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ ԿարապետյանԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPPԱՆ՝ Վանաձորում շտապօգնության մեքենայի վթարի մասինԱնձնագրում հայրանուն չի նշվելու․ ի՞նչ տվյալներ կպարունակեն անձնագիրն ու նույնականացման քարտըԻրանը ԱՄՆ-ի հետ հանդիպման անհրաժեշտություն չի տեսնում. Արաղչի
Մամուլի տեսություն

Եղիշե Մելիքյանն էլ չի՞ քննադատի ֆեդերացիային․ ՀՖՖ ղեկավարներն այլևս «անքննելի են». «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ»-ի աղբյուրները փոխանցում են, որ մինչև ուրբաթ տեղի կունենա Հայաստանի ազգային հավաքականի նոր գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի հետ պայմանագրի կնքման արարողությունը։ Մելիքյանի և ֆեդերացիայի միջև մեկնարկած միջնորդված բանակցությունների մասին տեղեկություններ ունեցել ենք դեռ նախորդ ամսվա կեսերին, սակայն, հաշվի առնելով ՀՖՖ-ի մեր բարեկամի խնդրանքը, դրան անդրադարձանք անցած շաբաթ ու, իհարկե, էլի առաջինն էինք։ Որքան էլ հատկապես սպորտային կայքերը խուսափեցին «Ժողովուրդ» օրաթերին հղում տալուց՝ փաստը մնում է փաստ։ Մենք այլևս հանգիստ ենք վերաբերվում իրավիճակին․ թեման շատ փակ էր ու կոնֆիդենցիալ։

Մելիքյանի ու ՀՖՖ ղեկավարների հարաբերությունների, նրանց՝ հրապարակային բավականին սուր քննադատությունների ֆոնին շատերը մինչև հիմա չեն հավատում, որ Մելիքյանն այսքանից հետո կարող է աշխատել Մելիքբեկյան-Նիկողոսյան զույգի ենթակայության տակ։ Մեզ հետ զրույցում հավաքականի նախկին ֆուտբոլիստներից մեկն ասաց, որ Մելիքյանին գիտի որպես սկզբունքային տղամարդու, որ եթե մի բան ասում է՝ մինչև վերջ մնում է իր դիրքորոշմանը, ու հավելեց, որ միևնույնն է՝ Եղիշեից չի հավատում, թե այդքանից հետո կաշխատի այս մարդկանց հետ։ Մենք, իհարկե, հաջողություն ենք մաղթում ազգային հավաքականին, սակայն ինչպես ժամանակին բխում էր նույն Եղիշե Մելիքյանի հարցազրույցների տրամաբանությունից՝ այս մարդիկ (ՀՖՖ ղեկավարություն) չեն հասկանում ֆուտբոլից, ու ոլորտը կարող է ոտքի կանգնել միայն նրանց գնալուց հետո։ Թե ինչ է Մելիքյանը մտածում ՀՖՖ ղեկավարների մասին հիմա, դժվարանում ենք կանխատեսել։ Մեր աղբյուրները մոտ օրերս տեղեկություններ կփոխանցեն գործարքի ֆինանսական ու այլ բնույթի պայմանավորվածությունների մասին։ Տեղեկություններ ունենք, որ ֆուտբոլի երկրպագուների խմբեր ցանկանում են հանդիպել Եղիշեի հետ և հարցեր ունեն նրան, բայց դրանք՝ պաշտոնական հայտարարությունից հետո։

Վերջում տեղադրենք մամուլում առկա մի քանի կարճ հայտարարություններ, որ արել է Մելիքյանը ՀՖՖ ղեկավարների հասցեին․ սրանք փոքր հատված են։

  • «Ես պատերազմ եմ հայտարարում, թքած ունեմ աշխատանքի վրա, պայքարելու եմ մեր ֆուտբոլը կեղտոտողների դեմ»․ Եղիշե Մելիքյան։
  • «Փյունիկի» գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը հրաժարվել է ՀՖՖ-ից ընդունել լավագույն մարզչի մրցանակը։
  • Ինձ էլ դատի տվե՛ք, իմ հետևից էլ ոստիկան ուղարկե՛ք. պաշտոնապես ասում եմ՝ ՀՖՖ-ն աշխատել է օրենքի կոպիտ խախտումով. պարոն Մելիքբեկյան։
  • «Նիկողոսյանը մեր ֆուտբոլի «սեռի կարդինալն» է։ «Որոգայթ» կոչվող մի սերիալ կար ժամանակին, կհիշեք, մեջն էլ մի Ռուդոլֆ կար, ա՛յ էդ Ռուդոլֆին շատ եմ նմանացնում»,- Եղիշե Մելիքյան։

Հիմա այս ամենն անցյալում է»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: