16.8 մլրդ դրամից Թորոսյանը ՍԳԼ-ին տվել է 6.8 մլրդ` մնացածը բաշխելով 26 հիվանդանոցներին. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՔՊ-ական Նարեկ Զեյնալյանը ոչ միայն զրկվեց ԱԺ պատգամավորի իր մանդատից` ստացած հրաժարականի պահանջ-SMS-ով, այլև կարող է դժվարությամբ դառնալ, կամ գուցե ընդհանրապես չդառնալ այն հիվանդանոցի տնօրեն, որտեղ հիմա ժ/պ է նշանակված: Արսեն Թորոսյանն ու Անահիտ Ավանեսյանը համատեղ թեկնածու ունեն և լուրջ ջանքեր են գործադրում, թեեւ նախարարն արձակուրդում է և որեւէ մեկնաբանություն չունի:
Ինչո՞ւ է «մահվան նախարար» Արսեն Թորոսյանը պայքարի դուրս եկել իր ոխերիմ թիմակից Նարեկ Զեյնալյանի դեմ` ամեն կերպ ցանկանալով Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի տնօրեն դարձնել իր մտերիմ Նարեկ Վանեսյանին, և ինչո՞ւ է նրա հետ այս գործում փաստացի կոալիցիա կազմել ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: «Ժողովուրդ»-ը այս տարվա օգոստոսի 1-ին գրել էր, որ ենթադրաբար կոռուպցիոն հնարավոր բացահայտումներից խուսափելու համար նախկին ու ներկա նախարարներն այնպես են ցանկանում դասավորել իրադարձությունները, որ Նարեկ Վանեսյանը դառնա ՍԳԼ ԲԿ-ի տնօրեն, քանի որ նա կորոնավիրուսի ժամանակ Երեւանի կարանտինային վայրերի ղեկավարն է եղել (https://armlur.am/1492131/):
«Ժողովուրդ» օրաթերթը սկսում է հոդվածաշար` Արսեն Թորոսյանի օրոք կորոնավարակի դեմ պայքարի շրջանակներում ծախսված գումարների կասկածելի բաշխման, շեղումներով ծախսերի և անարդյունավետ հավելագրումների վերաբերյալ:
Իսկ հիմա փաստերով ներկայացնենք, թե ինչպես և ինչու է 2020-ին «ՀՀ-ում Նոր կորոնավիրուսային վարակի արագ կանխարգելման, վերահսկման, բուժման և հաղթահարման ապահովման» նպատակով ֆինանսավորված 26,491,923.9 հազար դրամից 16,820,846.8 հազար դրամը նախարար Արսեն Թորոսյանի հրամանով ուղղվել վերապրոֆիլավորված թվով 26 բուժհաստատություններին:
Ցանկը, որ ներկայացնում է «ժողովուրդ» օրաթերթը, վերցված է ՀՀ ֆինանսների նախարարության տրամադրած տվյալներից, որտեղ երևում է, որ 16 մլրդ դրամից 6.8 մլրդ դրամը Արսեն Թորոսյանի հրամանով հատկացվել է նախարարության ենթակայության տակ գտնվող «Սուրբ Գրիգոր լուսավորիչ» բժշկական կենտրոնին: Այս կենտրոնի տնօրեն Արման Հովակիմյանը Արսեն Թորոսյանի մտերիմն էր, որին, ըստ մամուլի հրապարակումների, ամսական 5 մլն դրամ աշխատավարձ էր սահմանել նախարար Թորոսյանը:
Հաջորդ խոշոր հատկացումն արվել է պետական կառավարման տակ գտնվող Ինֆեկցիոն հիվանդանոցին (2.290 մլրդ), որտեղ մինչ օրս մոտ 8 տնօրեն է փոխվել:
Մյուսը Ս. Աստվածամայր ԲԿ-ն է (1,919 մլրդ), որի տնօրեն Թեհրան Նավիկյանը եղել է Արսեն Թորոսյանի ընկերը, ում հետ կողք կողքի Ծաղկաձորում նույն ճարտարապետական լուծումներով ամառանոցն է կառուցել Թորոսյանը: Իսկ ներկայիս տնօրեն Հովհաննես Զոհրաբյանը ՍԳԼ տնօրենի հավակնորդ Նարեկ Վանեսյանի ծրագրով կրթված կադր է, դարձյալ Արսեն Թորոսյանի վստահելին:

Մյուսը վնասվածքաբանության կենտրոնն է (1,438 մլրդ), որ ստացել է տպավորիչ ֆինանսավորում կորոնավարակի օրերին:
Համեմատության համար նշենք, որ Հայաստանի խոշորագույն շատ հիվանդանոցներ, որոնք առավել հայտնի են և ունեն բարձր թողունակություն, ստացել են անհամեմատ քիչ ֆինանսավորում. Օրինակ` «Էրեբունի» (303 մլն), «Արմենիա» (278 մլն), «Աստղիկ» (192 մլն), ԵՊԲ համալսարանական (70 մլն) հիվանդանոցները ստացել են մեծ տարբերությամբ ավելի պակաս ֆինանսավորում:
Ահա թե ինչպես է Արսեն Թորոսյանը շարունակում իր ազդեցությունը պահել պետական հիվանդանոցների տնօրենների վրա: Եվ ահա թե ինչու Արսեն Թորոսյանը ու ներկայիս նախարարը չեն թողնում, որ իրենց համար «օտար» մարդ դառնա «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն․ որպեսզի պետպատվերների շռայլ հոսքը կառավարելի լինի:
Իսկ թե ինչպես են բաշխվել պետբյուջեից և տարբեր աղբյուրներից կորոնավարակի դեմ պայքարին ուղղված ահռելի դրամական միջոցները, կներկայացնենք հաջորդիվ: Արսեն Թորոսյանը, որ խոսում է նախկինների թալանից, պետք է նախկին թալանչիների համար մաստեր կլաս դասընթացներ կազմակերպի` ինչպես խախտումներով և շեղումներով ծախսել միլիարդներ և մնալ անպատիժ:
Շարունակելի․․․․»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:




















25/22 Երկուսով են քվեախցիկում
Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Եթե ուզում ենք պահպանել Հայաստանի Երրորդ Հանրապետությունը, պետք է հստակ ընտրություն կատարենք. Մհեր Ա...